Ներքին 4 տարի առաջ - 23:12 14-10-2022

ԱԻ նախարարի առաջին տեղակալն աշխատանքային այցով եղել է Ստեփանավանի համայնքապետարանում

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Ստեփանավանի համայնքապետարանում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԻ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, մարզային փրկարար ծառայության պետ Սերոբ Գաբրիելյանը, «Լոռէ» փրկարար ջոկատի տնօրեն Արմեն Առաքելյանը, ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը։

ԱԻ նախարարի տեղակալը կարևորել է համայնքապետարանի պատրաստակամությունը՝ նպաստելու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսումնական գործընթացներին։

Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին կարևորել է Ստեփանավան քաղաքում ինչպես Ակադեմիայի, այնպես էլ փրկարար ծառայության առկայությունը և վստահեցրել, որ համայնքապետարանն իր հնարավորության սահմաններում մշտապես կաջակցի կրթական հաստատության կարևոր առաքելության իրականացման գործում։

Համայնքի ղեկավարն Ակադեմիայի մասնաճյուղի կայացման գործում կարևորել է նաև նշանավոր փրկարար Արմեն Առաքելյանի մեծ ներդրումը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին