copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:09 14-10-2022

Այս անձը ենթակա է ռազմական տրիբունալի համապատասխան դատավճռին․ Ա․ Քանանյանը՝ Ա․ Հարությունյանի մասին

«Ես քրեական օլիգարխ, քաղաքական խեղկատակ և նոյեմբերի 9-ից հետո նաև պետական դավաճան Արայիկ Հարությունյանի գործունեության մանրամասներով չեմ հետաքրքրվում։ Որովհետև, ըստ էության, ոչինչ փոխել չի կարող։ Այս անձը ենթակա է ռազմական տրիբունալի համապատասխան դատավճռին»։ Oragir.news-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով ԱՀ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Երևան կատարած պաշտոնական այցին։

Անդրադառնալով նախօրեին ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ձգձգմանը վերաբերող հարցին՝ Քանանյանը նկատեց․ «Արայիկ Հարությունյան անձնավորությունը ոչինչ չի որոշում։ Անկախ իմ տված գնահատականներից՝ նա նաև բացարձակ զրո է քաղաքականապես։ Երևանը ևս դժգոհ էր նրա ինչ-ինչ գործողություններից, որոնց մասին վերջերս ակնարկել է «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։ Խոսքը ռուսական կողմի միջնորդությամբ Արայիկ Հարությունյանի և Ադրբեջանի իշխանությունների միջև ինչ-ինչ անպաշտոն շփումների վերաբերյալ է, որտեղ, բնականաբար, Արայիկ Հարությունյանը դրսևորում էր ստրադաս և ադրբեջանական շահերն ու հրահանգները սպասարկելու քաղաքական պատրաստակամություն։ Եթե հաստատվի փաստը, որ Բաքվի հետ այդ շփումները նախապես համաձայնեցված չէին Երևանի հետ, թերևս դա է պատճառը»,- ասաց քաղաքագետը։

Ալեքսանդր Քանանյանի խոսքով, սակայն, անգամ այս պարագայում ՀՀ վարչապետի գործելաոճին որևէ դրական գնահատական ընծայել նույնպես չի կարելի։

«ՀՀ այն ղեկավարը, որը ստորագրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, նույնքան և ավելի մեծ պետական և ազգային դավաճան է»,- հայտարարեց նա։

Քաղաքագետն անդրադարձավ նաև ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հանդիպմանը։

«Նախ, Թովմասյանը զրոյական հեղինակություն վայելող, բավական անդեմ և իր բազմաթիվ արարքներով ստոր կերպար է։ Նա Արցախի, այսպես կոչված, Ազգային ժողովի ընդունած վերջին հայտարարությունից հետո, որտեղ նա միջազգային հանրությանը դիմում էր՝ վկայակոչելով Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի անօրինի հանրաքվեները, որն ինքնին սոսկալի հետևանքներով, անգրագիտությամբ, չարամտությամբ, տհասությամբ և դավաճանությամբ լի անասնագույն թղթիկ էր։ Այս անձի հանդիպումները խեղկատակ Ալեն Սիմոնյանի հետ դարձյալ որևէ նշանակություն չեն կարող ունենալ»,- ասաց քաղաքապետը։

Հայաստանի ներկա իշխանությունները հրաժարվել են Արցախի նկատմամբ ո՛չ միայն ինքնիշխան իրավասությունից, այլև Արցախի անվտանգության երաշխավոր լինելու բոլոր պարտավորություններից,- համոզմունք հայտնեց Ալեքսանդր Քանանյանը։

Այս առումով, ըստ նրա, Արցախի կարգավիճակի վերաբերյալ պահանջատիրությամբ ու հավակնություններով խոսելու իրավունքը տրվում է Արցախի բնակչին։

«Հայաստանի կառավարությունը հակասահմանադրաբար ինքնամեկուսացվել է արցախահայության նկատմամբ պատասխանատվությունից։ Թեպետ և ՀՀ Անկախության հռչակագրով Արցախը ՀՀ ինքնիշխան տարածքն է։ Բայց հասկանալի է, որ Հայաստանի ներկայիս տխրահռչակ և դավաճան իշխանությունն այդ սկզբունքը վաղուց ոտնահարել է»,- ասաց Քանանյանը։

Քաղաքագետն ակնկալիք չունի նաև Արցախյան պատվիրակության՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ նախատեսվող հանդիպումից։

«ՀՀ կառավարությունն ինքնին և կամովին հրաժարվել է քաղաքական և ինքնիշխան դերակատար լինելուց։ այսօր պարզապես ծվեն-ծվեն է արվում ավանդական ռուսահպատակության և արևմուտքց եկող հակառակ պահանջների միջև։ Ես շարունակում եմ պնդել, որ դրանք բացարձակապես գործոն և սուբյեկտ չեն։ Հետևաբար, սուբյեկտայնությունից բացարձակ զուրկ կառավարական որևէ ներկայացուցչի, ինչպես նաև Արցախի պաշտոնական մարմինների ներկայացուցիչների արտահայտած որևէ տեսակետ կամ հայտարարություն իրողությունը հայանպաստ ուղղությամբ փոփոխելու հնարավորւթյուն և մտադրություն չունի»,- եզրափակեց փորձագետը։

Ամենից շատ դիտված

15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
17:16 Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
19:44 Կալանավորվել է Մասիվի զինկոմը. shamshyan.com
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
22:00 Ես իմ այս տարիքին դուրս եմ եկել պայքարի, իսկ այսօրվա երիտասարդները պասիվ են. Շնորհիկ Շահինյան
10:00 Սրբազան շարժումը արժեբանական առանցքի կարիք կունենա

Ձեզ գուցե հետաքրքրի