Արտաքին 3 տարի առաջ - 18:47 12-10-2022

ԱՄՆ-ում կրակել են Ադրբեջանի դեսպանատան մեքենայի վրա


Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Վաշինգտոնում կրակել են Ադրբեջանի դեսպանատանը պատկանող ավտոմեքենայի վրա։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ դեսպանատունը դեպքի մասին տեղեկացրել է ԱՄՆ իրավապահ մարմիններին և տրամադրել տեսահսկման տեսախցիկների ֆիքսած կադրերը։

Դեպքի առթիվ Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմակատար Ուգո Գևարան հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Ադրբեջանական կողմը հանդիպման ընթացքում դժգոհություն և մտահոգություն է հայտնել կատարվածի առնչությամբ՝ ամերիկյան կողմին կոչ անելով ապահովել Ադրբեջանի դիվանագիտական ​​ներկայացուցչության անվտանգությունը։

Չնայած հարձակման վերաբերյալ որևէ պաշտոնական պարզաբանում դեռևս չկա, այնուամենայնիվ Բաքուն հարձակման մեջ մեղադրել է հայկական սփյուռքին։

«Վերջերս լուրջ մտահոգության տեղիք է տալիս օտար երկրներում հայկական համայնքների արմատական ​​ներկայացուցիչների կողմից Ադրբեջանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների դեմ հարձակումների համակարգված բնույթը՝ այդ թվում նաև Վաշինգտոնում, Փարիզում, Բեյրութում և այլ քաղաքներում մեր դեսպանատների վրա կատարված հարձակումներն ու վանդալիզմը»,- նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին հարձակման էր ենթարկվել Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը, որի համար կասկածվում էին կրոնական արմատականները։ Նրանք բարձրացել են շենքի պատշգամբ, բարձրացրել կրոնական դրոշ և վանկարկել կարգախոսներ։ Ոստիկանության միջամտությունից հետո դեսպանատան վրա հարձակվողները բերման են ենթարկվել։

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
23:13 Իրանն արգելել է եվրոպական երկրներին մասնակցել Խամենեիի հրաժեշտի արարողությանը
14:33 Այսօր Հարութ Փամբուկչյանի ծննդյան օրն է. ինչպես են շոու-բիզնեսի հայտնիները շնորհավորել Մաեստրոյին
19:10 Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ