Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 15:18 10-10-2022

Ալիևը ԱՄՆ-ում լոբբինգի իրականացման համար տարեկան 27 մլն դոլար է վճարում․ Դոնալդ Վիլսոն Բուշ

ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի ժառանգներից Դոնալդ Վիլսոն Բուշը ԱՄՆ-ում հիմնել է ասոցիացիա՝ Armenian National Association, որի նպատակն է միավորել Սփյուռքին, աջակցել Հայաստանի Հանրապետության տնտեսական և մշակութային աշխուժացմանը, Հայաստանի և հայերի ձայնը լսելի դարձնել ողջ աշխարհում։

Դոնալդ Վիլսոն Բուշը այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է հայ–ադրբեջանական հակամարությանը։ Նա տեղեկացրել է, որ օրերս տեսանյութեր ու լուսանկարներ է ստացել ազերի մահմեդական զինվորների կատարած վայրագություններից, «անհավատալի բարբարոսական գործողությունների վերաբերյալ»։

«Նրանք հայ զինվորներին ո՛չ միայն դաժանաբար սպանեցին, այլև նկարահանեցին ողջ ընթացքը։ Դեպքեր են եղել, երբ նրանք կին զինվորներին դաժանաբար բռնաբարել են ու մի շարք այլ վայրագություններ են արել նրանց նկատմամբ, վայրագություններ, որոնք ես անգամ չեմ կարող նկարագրել։ Երբ ես տեսա, թե նրանք ինչպես էին անում այդ վայրագությունները՝ հասկացա, որ այլևս չեմ կարող լուռ մնալ։

Ես պետք է դադարեմ լինել դիվանագետ ու պետք է գործողությունների դիմեմ, որպեսզի ամբողջ աշխարհին ասեմ, թե ինչ է տեղի է ունենում Միջին Արևելքում։ Ես բացարձակ պատրաստ չէի տեսնել այդ իրականությունը»։

Բուշը նաև խոսել է Արցախի մասին՝ նշելով, որ այն շատ գեղեցիկ երկիր է և պատմականորեն հայկական է։ Նա նաև խոսել է այն մասին, որ Արցախում մարդիկ իրավունք ունեն ինքնորոշման։ Նա նաև անդրադարձել է բանկցությունների ընթացքին, և խոսել Ադրբեջանի կողմից իրականացվող լոբբինգի վրա ներդրված միջոցներին։

«Ես ձեզ ցույց կտամ, թե Ալիևն ինչ է անում Սպիտակ տանը։ Սա նկար է, որում ներկայացված են Ալիևին «սիրող» կազմակերպությունները։ Նա տարեկան 27 մլն դոլար է վճարում, որպեսզի ապահովի այդ կազմակերպությունների իր համար կատարվող աշխատանքը»։

Նա նաև խոսում է այն մասին, որ այն ինչ անում է ադրբեջանական կողմը՝ հանցագործություն է մարդկության դեմ, սակայն այդ մասին լռում են մեծ լսարան ունեցող պարբերականները։ «Ես «արթնացել եմ» ու տեղեկացնում եմ բոլորին, որ միավորելու ենք մարդկանց։ Մենք գնալու ենք Սպիտակ տուն, Կոնգրես, Սենատ և աղաղակելու ենք բոլոր այս խնդիրների մասին»։

Նշենք նաև, որ Դոնալդ Վիլսոն Բուշի կինն ազգությամբ հայուհի է: Նա 25 տարի աշխատել է որպես քաղաքական խորհրդատու Վիրջինիայում, Վաշինգտոնում և Կալիֆորնիայում։

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
14:33 Այսօր Հարութ Փամբուկչյանի ծննդյան օրն է. ինչպես են շոու-բիզնեսի հայտնիները շնորհավորել Մաեստրոյին
19:10 Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ
21:13 Արաղչին հաստատել է, որ Իսրայելը ծրագրել էր սպանել Իրանի բանակցողներին