Եթե որևէ մեկը ուզում է Ռուսաստան պայթուցիկ տանել, ամենահարմար երթուղին կամ Ադրբեջանով է անցնում, կամ Ղազախստանով․ Հրանտ Միքայելյան
copy image url

Եթե որևէ մեկը ուզում է Ռուսաստան պայթուցիկ տանել, ամենահարմար երթուղին կամ Ադրբեջանով է անցնում, կամ Ղազախստանով․ Հրանտ Միքայելյան

Ներքին 2 տարի առաջ - 14:08 10-10-2022
Ռուսական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է տեղեկություն այն մասին, որ Ղրիմի կամրջի պայթած բեռնատարներն անցել են նաև Հայաստանով։

Ըստ տեղեկությունների՝ գործողությանը մասնակցել է 2 մեծ բեռնատար մեքենա, որոնք Բուլղարիայից ծովով հասել են վրացական Փոթի նավահանգիստ, Փոթիից հասել Հայաստան, որտեղ մաքսազերծվել են Մաքսային միության կանոններով։ Այնուհետև, մեքենան կրկին շարժվել է Վրաստան, այնտեղից՝ Ռուսաստանի Դաշնության՝ Վերին Լարսի անցակետ։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ պայթուցիկը պատրաստվել է Բուլղարիայում:

Oragor.news-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ ՄԻքայելյանն ասաց, որ մի կողմից որևէ բան բացառել չի կարելի, մյուս կողմից հնարավոր է, որ մեքենան կարող էր դատարկ անցնել, իսկ պայթուցիկները կարող էին տեղադրվել այն վայրում։

«Այսինքն, վարկածները շատ են։ Ավելին, դեռևս շատ լուրջ քննարկումներ կան, այն մասին, որ ոչ թե մեքենան է պայքել, այլ տեղի է ունեցել հրթիռներով խոցում։ Այսինքն, մեքենան պայքելու վարկածը դեռ ապացուցված չէ։ Ընդ որում, քննարկում կա նաև, որ վարորդը ադրբեջանցի է։ Այսինքն, այս ամենը Հայաստանի հետ որևէ կապ չի կարող ունենալ։ Ես պարզապես դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող էր զենքով , պայթուցիկով բեռնված մեքենան գար՝ անցներ Վրաստանով, մտներ Հայաստան, հետո էլի գնար Վրաստան, ապա մտներ Ռուսաստան, ու որևէ տեղ չհայտնաբերվեր։ Ամեն դեպքում՝ այստեղ պատասխանատվությունը այն ФСБ-ի ներկայացուցիչներինն է, որոնց թույլ են տվել պայթուցիկով բեռնված մեքենան մտնի կամուրջ։ Ես Հայաստանի պատասխանատվությունն ընդհանրապես չեմ տեսնում։ Բայց ամեն դեպքում՝ նման տեղեկությունները, որ տարածվում են մամուլում, լուրջ ճշգրտման կարիք ունեի։ Չի բացառվում, որ դա, օրինակ, ադրբեջանական ֆեյք լինի։ Օրինակ, վրաց-ռուսական պատերազմի ընթացքում ֆեյք լուրեր էին տարածվում, որ ռուսները Հայաստանի տարածքից Վրաստանին ռմբահարում են, մինչդեռ իրականությունն այն է, որ Ադրբեջանի տարածքից էին ռուսները ռմբահարում Վրաստանը»։

Հարցին, թե որքանով, այս հրապարակումները կարող են քաղաքական ենթատեքստ ունենալ ու պատասխան լինել Հայաստանում սկիզբ առած հակառուսական տրամադրությունների կամ «Հավաստի աղբյուրի» հրապարակումներին՝ նա ընդգծեց, որ նման որակում կարելի է տալ, այն պարագայում, եթե լսենք Ռուսաստանի պաշտոնատար անձանց կողմի մեկնաբանույթունները։

«Այսինքն, տեղեկությունների տարածումը մի բան է, մեկ այլ բան, թե ինչպես դա կմեկնաբանվի, սա է գլխավորը։ Երբ սկսեն դա մեկնաբանել, բացատրել ու այդ մեկնաբանությունը ուղղվեն Հայաստնի դեմ, ապա այդտեղ, այո, կարելի է քաղաքական միտում։ Բայց կրկնեմ, պատասխանատնությունը ФСБ-ի աշխատողներինն է, որոնք թույլ են տվել, որ մեքենան մտնի կամուրջ»։

Փորձագետը բացառեց, այն որ պայթուցիկը կարող էր Հայաստանում հավաքվել։

«Բացառում եմ նաև Իրանում հավաքված լինի։ Այսինքն, երթուղին, որը շրջանառվում է, ամենաանտրամաբականականն է։ Ավելի տրամաբականական կլիներ, եթե Ադրբեջանից մտած լինի Ռուսաստան, ինչևէ, եթե մեկնաբանություն լսենք, որ Հայաստանը մեղավորություն ունի, այստեղ կարող ենք քաղաքական միտում տեսնել»։

Անդրադառնալով դիտարկումներին կամ հնարավոր շահարկումներին, որոնք կարող են պայթյունը կապել Սուրմալուում տեղի ունեցած պայթյունի հետ՝ նա նշեց, որ վարկածները կարող են շատ լինել։

«Այն, որ Սուրմալուում այդպես էլ չբացահայտվեց, թե ինչ է տեղի ունեցել՝ լուրջ խնդիր է Հայաստանի համար, որպեսզի թույլ չտրվի, որ նման բաները կրկնվեն՝ անհրաժեշտ է, որ հետաքննություն լինի ու բոլոր հանգամանքները պարզվեն։ Այն, ինչ տեղի ունեցավ, անընդունելի է մեզ համար, բայց այն, ինչ Ռուսաստանում է տեղի ունեցել՝ իրենց խնդիրն է, ես կապն Հայաստանի հետ չեմ տեսնում։ Ամեն դեպքում, եթե որևէ մեկը ուզում է Ռուսաստան նման պայթուցիկ տանել, ամենահարման երթուղին կամ Ադրբեջանով է, կամ Ղազախստանով»։

Ամենից շատ դիտված

13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
15:35 Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում
19:20 Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են
16:20 Եթե պարզվի, որ կա քաղաքական դրդապատճառ, ես կկանգնեմ եկեղեցու կողքին. Սարիկ Մինասյան
23:57 Մինչև չամուսնանաս ու քահանա չդառնաս, շները քեզ եղբայր. Ռուբեն Մխիթարյան
11:59  Ըստ ռուս եկեղեցու` մեղավորը կանայք են, ոչ թե գարեջուրն ու հեռուստացույցը
22:59 Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին
23:02 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW X3-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. 3 զոհերի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս․ shamshyam.com
08:52 Իշխանական էլիտան կհավաքվի Գորիսում. ինչ է սպասվում. Ժողովուրդ