Երևան +18°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:58 08-10-2022

Այս հայտարարությունը կարող է Թաթարստանի սիրահար Ռուբեն Վարդանյանի ազդեցության առաջին դրսևորումը լինել. Քանանյան

Լիլիթ Հարությունյան

Լրագրող


«Նման տեքստով Հայտարարություն կազմելը նշանակում է խոշորագույն սադրանք գործել Արցախի մնացորդի անվտանգության վերջին հույսերի նկարմամբ»,- այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն ընդգծելով, որ այսօր Արևմտյան աշխարաքաղաքական բևեռը, իր շահերից ելնելով չի կամենում տարածաշրջանում վերջնականապես ամրագրել ռուս-թուրքական գերակայությունը, որը Ռուսաստանին պատահող իրադարձությունների բերմամբ շուտով կարող է ավարտվել միահեծան թուրքական վերահսկողությամբ ողջ տարածաշրջանում։

Հիշեցնենք, որ երեկ Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժեի մարզերի ՌԴ-ին վերամիավորման մասին։ Խոսելով Արցախում ռուսական ուժերի ներկայությունից՝ Քանանյան ասաց.

«Տեղի է ունեցել հայաստանի ռուս-թուրքական երկրորդ ցեղասպանական մասնատումը, այս անգամ Պուտինի և Էրդողանի մասնակցությամբ։ Առաջինը տեղի ունեցավ Լենինի և Քեմալ Աթաթուրքի մասնակցությամբ։ Պետք է այս երկու տարիները, որ Արցախի կապիտուլիացիոն պատերազմից էին անցել, ցույց տային, որ Արցախի «քաղաքական գործիչներին», որ ռուսական ներկայությունն այնտեղ ոչ թե միտված է նրանց անվտանգությունն ապահովելու, այլ միտված է Արցախի մնացորդը փուլային ճանապարհով, որոշ ժամանակահատվածում Ադրբեջանին հանձնելու համար, ընդ որում, Ռուսաստանի հետ կատարվող իրադարձությունները միանգամայն և մեծապես մերձեցնում են այս երկրորդ փուլի վերջնական իրականացման ժամկետը»։

«Ես կարծում եմ, որ ինքնին Արցախի Հանրապետությունը, մեր հայաստանյան օրենսդրությամբ ապօրինի կառույց էր, որը Տեր-Պետրոսյանի պարտադրմամբ ստեղծվել է ի խախտումն Անկախության Հռչակագրի, որով Արցախը Հայաստանի Հանրապետության անքակտելի և անօտարելի մի մասն էր»,- ասաց Քանանյանը։

Հարցին թե ինչո՞ւ տարածված հայտարարությունում Կոսովո չեն գրել, Դոնեցկ ու Լուգանսկ են գրել, և դրանով տարբեր երկրների լարել իրենց դեմ՝ Քանանյան ասաց. «եթե տեղի բնակչությունը դեռ ունակ է որևէ ինքնապաշտպանական քայլի դիմելու: Այդ խայտառակ խորհրդարանը պետք է վայրկյան առաջ ցրվի և Արցախի հայության այն ներկայացուցիչները, ովքեր այսօր Արցախում են, պետք է հայտարարեն, որ իրենք ոչ մի ազդեցություն չունեն այդ խայտառակ, ամոթալի, Արցախի համար ծանրագույն հետևանքներով հղի, խայտառակ հայտարարության հետ։ Պետք է անմիջապես և տեղում զրկել այս խայտառակ հանձնարարությունը ստորագրած մարդկանց որևէ ներկայացուցչական լիազորություններից»։

Հարցին, թե Արցախի խորհրդարանի կողմից տարածված այդ հայտարարության հրապարակելը կարող էր որևէ կապ ունենալ, երեկ հրապարակված այն հայտարարության հետ, որ Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Քանանյան ասաց. «Բոլորովին չի բացառվում, որ կապ ունեն, ես չեմ բացառում երկու համատեղվող, կամ չհամատեղվող տարբերակ։ Առաջին համատեղվող տարբերակի դեպքում սա ոչ այդքան իրենց ռուսական վերադասի, ես նկատի ունեմ Արցախի մարզի ներկա խայտառակ մասի վերադասին, չգիտեմ՝ այդ վերադասը ռուսական ո՞ր մակարդակի վրա է, բայց էական չէ, դա կարող է Թաթարստանի սիրահար Ռուբեն Վարդանյանի ազդեցության առաջին դրսևորումը լինել, բայց անկեղծ ասած, ես կարծում եմ, որ դա կարող է նաև պայմանավորված լինել հենց Նիկոլ Փաշինյանի հետ։ Նիկոլ Փաշինյանը ծայրաստիճան հայտնի է իր վրայից պատասխանատվությունը թոթափելու, և ազգային պատասխանատվությունը շրջանցելու անօգնական և ողորմելի ջանքերով, և անխտիր բոլորն են մեղավոր բացի Փաշինյանից։

Ես կարծում եմ, որ Փաշինյանը կարող էր սադրել այս հայտարարությունն ասելով, որ մեզ Արևմուտքը կստիպի փոխել աշխարհաքաղաքական վեկտորը, բայց այ դուք պետք է մնաք Ռուսաստանի հովանավորության ներքո, որովհետև այսօր Հայաստանը որևէ կերպ իրավիճակի չէ ապահովել ձեր անվտանգությունը, և պետք է հանդես գաք բացահայտ ռուսահաճո հայտարարությամբ»։

Անդրադառնալով հայտարարությունից բխող հնարավոր ազդեցությանը Քանանյա ասաց. «Ես հույս ունեմ, որ Արցախի ԱԺ-ն այնքան անկարևոր մարմին է, որ այդ հայտարարությունը կանտեսվի, բայց եթե չանտեսվի և բազմաթիվ պատճառներից մեկը դառնա, որ Մինսկի խմբի համանախագահող երկու պետությունները ձեռք քաշեն Արցախի մնացորդի անվտանդությունն ապահովվելուց և տեղի ունենա շատ արագ տեղի ունենա ռուսական ներկայության դադարում, կամ հենց նրանց ներկայությամբ տեղի ունենա Արցախի մնացորդի նկատմամբ Ադրբեջանի վարչական իշխանության տարածմամբ ոտնձգություն, ապա Փաշինյանը կասի, որ Արցախի մնացորդի հայաթափման մեղավորը Ռուսաստանն է և արցախցիները, ովքեր վատթարացրել են իրենց միջազգային ընկալումը նման խայտառակ տեքստի ընդունմամբ»։