Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 18:41 07-10-2022

Փաշինյանը ստորագրել է, որ Ղարաբաղը Ադրբեջան է. ռուս վերլուծաբան

Ռուս քաղաքական վերլուծաբան, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն՝ մեկնաբանելով նախօրեին Պրահայում կայացած Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպման արդյունքները, հայտարարել է, որ հանդիպման արդյունքները Ադրբեջանի և այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հաղթանակն են։

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ Կորոտչենկոն նշել է, որ դժվարին և լարված բանակցությունների արդյունքում Ալիևին հաջողվել է պաշտպանել Ադրբեջանի հիմնարար դիրքորոշումները։

Կորոտչենկոյի համոզմամբ՝ Եվրամիությունը, Ֆրանսիան և Հայաստանը ստիպված են եղել պաշտոնական փաստաթղթում ամրագրել այն կարգավիճակը, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց բացառությունների։ «Փաստորեն, Փաշինյանը ստորագրել է, որ Ղարաբաղը Ադրբեջան է»,- ասել է նա։

Ռուս վերլուծաբանը նաև ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու ուղղությամբ Հայաստանի վարչապետի փորձերը խափանվել են։ Մեկնաբանելով այն փաստը, որ ԵՄ-ն և Ֆրանսիան ցանկանում են ստեղծել համատեղ դիտորդական առաքելություն, որը ընդգրկելու է նաև Ադրբեջանի տարածքը, Կորոտչենկոն նշել է, որ չի լինի որևէ առաքելություն, որը կխախտի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու շահերը։

Անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի դիրքորոշմանը՝ Կորոտչենկոն նշել է, որ այս քայլը Փաշինյանի կողմից դավաճանություն էր։ Նրա խոսքով՝ Հայաստանը փորձել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ստորաբաժանումներին ներքաշել տարածաշրջան, ինչը հակասում է Ռուսաստանի ազգային շահերին։

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում