copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:00 07-10-2022

Կոչ եմ անում քաղաքական ուժերին լիրիկայով չզբաղվել․ Արսենյանը՝ տարածքային ամբողջականության ճանաչման և Արցախից հրաժարվելու մասին

Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Oragir.news-ը հայտարարության ու դրա հետևանքների մասին զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գորգեն Արսենյանը։


— Ձեզ համար կանխատեսելի՞ էր նման հայտարարությունը և Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչ սահմաններում են երկու երկրները ճանաչում միմյանց տարածքային ամբողջականությունը։


— Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել նրան, որ 4 անգամ նման հայտարարություն արվել է։ Այդ թվում՝ ՀՀ իշխանությունների կողմից ասվել է, որ Ադրբեջանի կողմից առաջարկված 5 սկզբունքները մեր համար ընդունելի են։ Ինչ վերաբերում են, սահմանների Ձեր հարցին, տարածքային ամբողջականության ճանաչումը իր մեջ նաև ներառում է զուգահեռ պրոցես սահմանի վրա։ Հայ-ադրբեջանկան սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա, սա զուգահեռ պրոցես է։ Միջազգային փաստաթղթերում, երբ գրվում է, որ մենք ճանաչում ենք 2 երկրների տարածքային ամբողջականությունը ,ինչ -որ մի թղթով պետք է նկարագրված լինեն աշխարհագրական կոորդինատները, սա հենց ենթադրում է դելիմիտացիա և դեմարկացիայի մասին փաստաթուղթ, որի հետ կապված աշխատանքները հիմա էլ են ընթանում։


— Այսինքն, պետք չէ՞ ակնկալել, որ ադրբեջանական զինուժը հետ կքաշվի Հայաստանի սուվերեն այն տարածքներից, ուր ներխուժել էին թե 2021 թ-ին, թե այս տարվա սեպտեմբերի 13-ին։


— Ես քիչ առաջ երկար նախադասություն ասացի պետական գործընթացների մասին, իսկ այդ հարցը ցանկությունների ոլորտից է։ Ցանկությունների ժանրից կարելի է հարցեր ուղղել պրոպագանդիստներին։ Ես պրոպագադիստ չեմ։


— Ադրբեջանական կողմի ցանկությունն էլ առաջ գալն էր Հայաստանի սուրվեն տարածքում։ Հիմա հարցն այն է, թե մենք ո՞ր տարածքներում ենք ճանաչում Ադրբեջանի ամբողջականությունը։

— Ես պատասխանեցի ՁԵզ որպես պատասխանատու անձ, ով պատասխանատու է իր մտքերի ու գործողությունների համար։ Ես առաջարկում եմ հետևել պրոցեսին։

— Այրցախն այս հայտարարության մեջ չի հիշատակվում, ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի ապագան։

— Արցախի հետ կապված վերջին քաղաքական իրադարձությունները հետևյալն են․ Արցախի ղեկավարության հայտարարությունն այն մասին էր, որ Արցախը կորոշի իր հետ կապված ներկա և ապագա խնդիրները, որ դա Արցախի ժողովրդի և Արցախի ղեկավարության որոշումների տիրույթում է։ Հայաստանի Հանրապետությունը այդ հայտարարությունը ընդունել է ի գիտություն և կարծում եմ, որ Արցախի ղեկավարությունը կունենա հնարավորություն սկսելու երկխոսությունը Ադրբեջանական իշխանությունների հետ։ Այդ երկխոսությունը, որը կսկսվի Արցախի ղեկավարության և Ադրբեջանի միջև կամ երկու երկրների լիազոր ներկայացուցիչների միջև՝ կունենա իր դրսևորումը, որի վերաբերյալ բոլորս կստանանք սպառիչ տեղեկատվություն։

— ՁԵր կարծիքով Արցախը կկարողանա դիմակայե՞լ։

— Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հենց նրա մասին է, թե որքանով էր դիմակայելու մեր ռեսուրսը։ Փաստաթուղթ է ստորագրվել Նոյեմբերի 9-ին ու դրանով արձանագրված է, թե մենք ինչքան կարող էինք անել, որքան էր Հայաստանի ու Արցախի դիմակայության ռեսուրսը և այդ ռեսուրսը մոտեցել սահմանագծին։ Եթե դուք կարծում եք, որ այդ փաստաթուղթը օդի մեջ՝ ցանկությունների հռչակագիր է այդպես չէ, դա ստիպված փաստաթութղ է , որը ստորագրվել է այն պահին, երբ մենք հասել ենք մեր հնարավորությունների սահմանագծին։

— Հայտարարություններ են արվում, որ այս պրոցեսներով Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից։


— Տարբեր լիրիկական ձևակերպումներ տարբեր պրոցեսներին կարելի է տալ, որովհետև լիրիկական ձևակերպումները սպասարկում են որևէ քաղաքական ուժի կամ քաղաքական խմբավորման շահեր։ Դա երկիր մոլորակի ու մարդկության պատմության մեջ միշտ էլ եղել է, սակայն լիրիկայից բացի՝ կա իրական պատկեր , հնարավորությունների սահման, թե ինչ անել, կա պատասխանատվության սահման՝ ոնց անել, որպեսզի չվնասել այն մարդկանց, ովքեր քեզ վստեհել են։ Որոոհետև, ամպագորգոռ հայտարարությունների, սրտաճմլիկ հայտարարությունների շրջանակում լղոզվում է մարդկանց նկատմամբ ստանձնած պատասխանատվությունը։ Ես մարդ եմ, որը Հայաստանի քաղաքական համակարգի ներկայացուցիչներին կոչ է արել երբեք պատասխանատվությունից չխուսափել ու չզբաղվել լիրիկայով։ Մենք գտնվում ենք մի փուլում, որը Հայաստանի համար , Հայաստանի պետականության համար վճռորոշ փուլ է մենք հնարավորություն ունենք այս փուլում կամ տապալենք մեր պետականությունը, կամ կարողանանք լուծել այն խրթին հարցերը, որ ունենք մեր հարևանների հետ, որի հետևանքով մենք ունենք անվտանգային սպառնալիքներ։ Մենք, իմ խորին համոզմամբ, պետք է գնանք երկրորդ ճանապարհով։ Մենք պետք է լուծենք մեր խնդիրները մեր հարևանների հետ։ Մենք մեր փոխադարձ ատելության ռեժիմը փոխարինենք նեյտրալ հարևանության ռեժիմի, բարեկամություն չեմ ասում, ընկերություն չեմ ասում, նեյտրալ հարևանության ռեժիմի , որի կենսագործման ընթացքում փոխադարձ սպառնալիքներ չկան։ Մնացածը, կարող ենք բանաստեղծություններ ասել, պաթետիկ երգեր երգել, դրանից չի փոխվի իմ ասածի բովանդակությունը։


— Հայաստանի քաղաքական դաշտում կան թեկնածուներ, ովքեր վստահ են, որ կարող են մեզ համար պակաս ցովոտ լուծումներ գտնել։ Միգուցե, կարիք կար հեռանալու և թույլ տալու այդ ուժերին պակաս ցավոտ լուծումներ գտնել, հրաժարականի հարց քննարկե՞լ։

— Ովքե՞ր են այդ մարդիկ։ Հայաստանի քաղաքական դաշտում գործող հիմնական քաղաքական դերակատարները ունեցել են ժամանակ, որպեսզի լուծեն այն խնդիրները, որոնք հիմա եկել՝ կանգնել են մեր առջև։ Քաղաքական բոլոր այդ դերակատարները հայտնի են։

— Այդ ժամանակահատվածում մենք ունեցել ենք բանակցություններ, չենք ունեցել 44-օրյա պատերազմ ու դրա հետևանքները, որ մինչև հիմա առկա է։

— Չենք ունեցել, որովհետև դեռ չէր սկսվել, այդ պատերազմը լինելու էր։ Հանգամանքները եղան այնպիսին, որ կարողացան հիմա սկսել այդ պատերազմը։ 20 տարի թող լուծում տային, 20 տարի այդ քաղաքական ուժերը Հայաստանում քաղաքական գերաշնորհություն ունեին՝ չունենալով ընդդիմություն, թող լուծեին, որևէ լուծում տային, 20 տարի դրսում բանակցում էին, ներսում ուրիշ բան էին ասում, իրենց հետաքրքիր չէր Հայաստանի անվտանգությունը։

— Պարոն Արսենյան, Դուք Ձեզ հիմա՞ եք ավելի անվտանգ զգում, թե 20 կամ 15 տարի առաջ, Ջերմուկում հիմա՞ է ավելի անվտանգ, թե 20 կամ 15 տարի առաջ։

— Իհարկե, հիմա անվտանգային համակարգն ավելի վտանգված է, սակայն մենք վճռականությամբ ենք լցված վերացնելու անվտանգային խնդիրները, գնալով խաղաղության, ինչը երբեք չի եղել Հայաստանում։

Ձեզ գուցե հետաքրքրի