Ուղիղ եթեր
Սահմանների ճանաչումը ոչ մի աղերս չունի տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ Խոսրով Հարությունյան
copy image url

Սահմանների ճանաչումը ոչ մի աղերս չունի տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ Խոսրով Հարությունյան

Ներքին 2 տարի առաջ - 20:28 02-12-2022
Առաջինի լրատվական ալիքում «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդման հյուրը ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն է։ Հարությունյանը խոսել է Լավրովի հայտարարության մասին։

«Լավրովը կա՛մ վրիպում է, կա՛մ միտումնավոր շրջանցում։ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, երբ ընդունվեց Ալմաթիի հռչակագիրը, այդտեղ մինչև այդ գոյություն ունեցող միջազգային իրավունքի ոչ մի դրույթ չի եղել։ Բոլորը ստանդարտ դրույթներ են՝ խաղաղություն, տարածքային ամբողջականության ճանաչում և այլն։ Ամենակարևոր դրույթը հետևյալն էր, որ այդ հռչակագրով մասնակից պետությունները հայտարարում են ԽՍՀՄ կազմաքանդման մասին, ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին։ Այդ փաստաթղթի իրավական-քաղաքական ողջ իմաստը այդ մի պարբերությունն է։ Այդ փաստաթղթի վավերացման ժամանակ Հայաստանի ԱԺ-ն այն ժամանակ Գերագույն խորհուրդը վերապահումներ է արել։ Դրանք վերաբերում էին այն հանգամանքին, որ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի դրությամբ Արցախը այլևս դեկտեմբերի 10-ի իր հանրաքվեով դուրս էր եկել ԽՍՀՄ կազմից»։

Հարությունյանն ընդգծեց, որ դեկտեմբերի 10-ի իր հանրաքվեով Արցախը դուրս էր եկել ԽՍՀՄ կազմից, ոչ թե Ադրբեջանի։ Նա նշեց, որ Լավրովը այս հանգամանքը գիտի։ Հարությունյանի խոսքով՝ Արցախը կարող էր մասնակցել Ալմաթիի հռչակագրի ստորագրմանը որպես մասնակից կողմ։

Հարությունյանը կարևորեց, որ Գերագույն խորհուրդը վավերացնելիս արձանագրել է, որ դեկտեմբերի 21-ի դրությամբ Արցախը այլևս ոչ թե Ադրբեջանի, այլ ԽՍՀՄ կազմում չէր։

«Լավրովը պարտավոր է արձանագրել, որ դեկտեմբերի 21-ի դրությամբ Ադրբեջանի հանրապետության կազմում Արցախի հանրապետությունը չի եղել ի սկզբանե միջազգային իրավունքի բոլոր նորմերով։ Հայաստանը, Արցախի Հանրապետությունը ԽՍՀՄ կազմից դուրս են եկել այն ժամանակ ԽՍՀՄ գործող օրենքով, օրենքով սահմանված կարգով։ Իսկ Ադրբեջանը օրենքով սահմանված կարգով ԽՍՀՄ կազմից դուրս չի եկել։ Ադրբեջանը հանրաքվե չի անցկացրել, որը պահանջում էր օրենքը, ընդամենը օգոստոսին հռչակագիր ընդունեց։ Եթե անգամ ընդունենք, որ Ադրբեջանը դարձել էր լիիրավ ԱՊՀ անդամ, այդ պահի դրությամբ Ադրբեջանի կազմում Արցախի Հանրապետությունը գոյություն չուներ։ Արցախը դուրս էր եկել ԽՍՀՄ կազմից և իրեն հայտարարել էր միջազգային իրավունքի լիարժեք անդամ»,- ասաց Խոսրով Հարությունյանը։

Հարությույանը կարևորեց, որ Ալմաթիի հռչակագրում նշված է, որ սահմանների ճանաչումը ոչ մի աղերս չունի տարածքային ամբողջականության ճանաչման հետ։ Ճանաչելով այդ սահմանը՝ դա դեռ չի նշանակում ճանաչել տարածքային ամբողջականությունը։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից