Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 17:00 30-08-2023

Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետևանք է․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։ Այս մասին Զախարովան ասել է՝ պատասխանելով լրագրող Հայկ Խալաթյանի հարցին, թե ինչ է անելու Ռուսաստանը Լաչինի միջանցքի իրավիճակի և 3 ձերբակալված երիտասարդների հարցով։

«Ուզում եմ հիշեցնել, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, դա տեղի է ունեցել Եվրոպական երկրների միջնորդությամբ երկու երկրների ղեկավարների հանդիպումների ընթացքում 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին»,- ասել է նա։

Զախարովայի համոզմամբ՝ այս համատեքստում ՌԴ խաղաղապահների վրա պատասխանատվություն դնելն անտեղի, սխալ և անարդարացի է։

«Իսկ խաղաղապահների առաքելությունը նոր պայմաններում, որ կրկնեմ ստեղծվել են Երևանի կողմից Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, տեղում Ղարաբաղի հայերի իրավունքներին և անվտանգությանը աջակցելն է, այդ թվում՝ Բաքու - Ստեփանակերտ ուղիղ երկխոսության կոնտեքստում»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին