Ներքին 4 տարի առաջ - 16:10 03-10-2022

Փաշինյանը և հայկական կողմը անիմաստ լավատեսության մեջ էին. թուրքագետը Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին

«Էրդողանը, ինչ որ պետք է ասի Փաշինյանին հետևյալն է լինելու. Ադրբեջանի հետ կարգավորիր հարաբերություններդ, արա այն ինչ ուզում է Ալիևը այսքան բան»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ խոսելով Փաշինյան-Էրդողան ենթադրյալ հանդիպման մասին։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրուցում Փաշինյանը ասել էր. «Այս պահի դրությամբ Պրահայում իմ եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջեւ հնարավոր հանդիպումը ո՛չ հաստատված է, ոչ էլ բացառված»։

Խոսելով մեր իշխանությունների որդեգրաց սկզբունքների և Փաշինյան-Էրդողան ենթադրյալ հանդիպման մասին, թուրքագետը ընդգծեց. «Վերջին շրջանում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումները այնքան հակասական են և որևէ կերպ չեն տեղավորվում մեր իշխանությունների որդեգրած քաղաքականության մեջ, դժվար է պատկերացնել, որ Էրդողան-Փաշինյան հանդիպումը Հայաստանի համար որևէ դրական, հաճելի ավարտ կարող է ունենալ։

Դա կլինի պարզապես արարողակարգային հանդիպում, քանի որ խնդիրը Փաշինյան- Էրդողան հանդիպումը չէ, ինչպես և նախկինում, խնդիրը հայ-թուրքական հարաբերությունները չեն, խնդիրը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն են»։

Խոսելով Թուրքիայի հետ բանակցություններից, հայկական կողմի սպասելիքներից՝ Իսպիրյանն ասաց.

«Մինչև Ադրբեջանի սանձազերծած այս վերջին պատերազմը և վայրագությունները, Փաշինյանը, ինչպես նաև հայկական կողմը, անիմաստ լավատեսության մեջ էին։ Մեր բանագնացը, մեր ԱԳՆ-ն սպասում էին էրդողանի հետ հանդիպմանը, որպեսզի Թուրքիայի հետ հարաբերությունները ստանային կոնկրետ ընթացք, և իրենք չէին նայում խայտառակ կողմին, որ նույն Էրդողանը պնդում էր, որ Ադրբեջանի հետ մինչև կարգավորում չլինի, Թուրքիան չկա։ Ես կարծում եմ, որ Փաշինյանը սա արդեն հասկացել է, և սա հաշվի առնելով այդքան էլ ոգևորություն չի ունենա, հատկապես այն դեպքում երբ Ադրբեջանի այդ վայրագություններին Թուրքիան աջակցում է իր գործուն աջակցությամբ»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին