Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 18:43 10-01-2023

Եթե Թուրքիայից Հայաստան շաբաթական մի ճամպրուկ բերվեց, օրական 10 ճամպրուկ գնալու է Ադրբեջան․ թուրքագետը՝ հարևան երկրի հետ օդային ճանապարհի բացման մասին

Տարածաշրջանային երկրների հարաբերությունների նորմալացման գործընթացը նախաձեռնել է Պուտինը։ Նպատակը թուրքական սահմանի բացումն է, որն իրենք են փակել՝ 1993 թվականին։ Մենք չենք, որ փակել ենք։ Այս մասին ասաց թուրքագետ Հակոբ Չակրյանը՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից դեպի Հայաստան օդային բեռնափոխադրումների արգելքի չեղյալ հայտարարման մասին։

Իր խոսքով՝ ինչպես այսօր Թուրքիան որոշում կայացրեց բացել չվերթները, այնպես էլ մի օր կարող է պատճառ գտնել փակելու այն։ «Իսկ 1991 թվականին, նորից իրենք հրաժարվել են նաև դիվանագիտական հարաբերություններից՝ առաջադրելով նախապայմաններ։ Այդ նախապայմանները միջազգային պրակտիկայում անհամատեղելի են․ ցանկացած նախապայման։ Եթե անմիջական հարևանին, այն էլ երրորդ երկրի պատճառով հրաժարվում ես դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ապա դա միջազգային իրավունքի նորմերով թշնամանքի ակնհայտ դրսևորում է»,- ասաց նա։

Այս առումով, ըստ փորձագետի, Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել։ Այդ հարցում, իր խոսքով, համոզվեցինք Արցախյան վերջին պատերազմի ժամանակ։ «Ոչ միայն մասնակցեց, սիրիացի ահաբեկիչ-վարձկաններին էլ ներգրավեց։ Պատերազմի օրերին էլ դեռ Էրդողանը լկտիաբար հայտարարեց, որ պատերազմին մասնակցում է, որպեսզի վերջնական ավարտին հասցնի 1915-ին իրենց թուրքերի կիսատ թողած գործը։ Նրա այդ հայտարարությունից հետո մեր «շատ ռազմավարական դաշնակից» Պուտինն Էրդողանին հռչակեց որպես իր լավագույն ընկեր։ Դրանից երկու օր անց էլ ավելացրեց, որ նա՝ Էրդողանը, ի տարբերություն եվրոպացի առաջնորդների, իր խոսքի տերն է»,- հիշեց փորձագետը։

Թուրքագետի խոսքով՝ առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման բացված սահմանը կարելի է հաջորդ իսկ վայրկյանին նույն հեշտությամբ փակել։ «Թուրքիան միայն Հայաստան չէ, որ բեռնափոխադրումներ է իրականացնում։ Նա կարող է Ադրբեջան էլ ոչ թե Վրաստանով, այլ Հայաստանով կատարել այդ փոխադրումները։ Եթե Հայաստան շաբաթը մեկ մի ճամպրուկ եկավ՝ օրական տասնյակ ճամպրուկներ պիտի գնան Ադրբեջան»,- ասաց նա։

Փորձագետը հիշում է Թուրքիայի վերջին որոշման անկեղծությունը կասկածի տակ դնող ևս մեկ փաստ․ դեռևս ամիսներ առաջ այդ երկիրը որոշել էր Հայաստանի հետ սահմանը բացել երրորդ երկրի քաղաքացիների համար։ «Ո՞ր երկիրն է, չի ասում։ Գուցե ռուսների՞։ Այսինքն՝ օլիգարխները Թուրքիա կարող են գնալ Հայաստանով։ Հայաստանի հետ նորմալացման գործընթաց ես սկսում։ Հայաստանի քաղաքացիների առջև չես բացում, այլ երրորդ երկրի համար, ինչո՞ւ։ Սա տարօրինակ գործընթաց է։ Որովհետև անկեղծ չէ։ Այդ գործընթացի թիկունքում Էրդողանի չարանենգ նկրտումներն են։ Դրա համար են ասել՝ «Շունը շնից, երկուսը մի տնից»։ Դրա համար էլ Պուտինը դրան հռչակել էր իր լավագույն ընկերը»,- ասաց թուրքագետը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան