Երևան +17°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:32 29-09-2022

Արտաքին հարաբերություններում վեկտորների փոփոխության կարող է տեղի ունենալ․ Աղազարյանը՝ վարչապետի և ՔՊ հանդիպման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ խմբակցության երեքժամանոց հանդիպմանը գործադիրից ներկա է եղել նաև ԱԳ նախարարը։ Հանդիպման թեման ԱՄՆ-ում և Ֆրասիայում տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումներն են եղել։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Հարցին, թե հանդիպմանը քննարկվե՞լ է ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, Աղազարյանն ասաց, որ նման օրակարգային հարց չկա։

«Հանդիպումից եզրահանգումն այն է, որ մենք տևական ժամանակ է՝ բազմավեկտոր արտաքին քաղաքականության ենք վարում։ Իսկ ֆիզիկական առումով՝ վեկտորը ունի ուղղություն և մեծություն։ Բազմավեկտոր նշանակում է, որ և ՌԴ-ի հետ, և Իրանի, և ԱՄՆ-ի, և Ֆրանսիայի հետ հարաբերություններ ենք դիրքավորում։ Հարաբերությունների մեծության առումով՝ առավել մեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում Ռուսասանին, բայց հանգամանքների բերումով այդ մեծությունը կարող է փոխվել , որովհետև այդպես մենք փորձելու ենք լուծել մեր երկրի անվտանգային խնդիրները։ Ինչպես կփոխվե՞ն այդ վեկտորները և կփոփոխվե՞ն արդյոք՝ կերևան առաջիկա 1-2 ամիսների ընթացքում»։

Նա ընդգծեց, որ սեպտեմբերի 13-ի ոտնձգությունը սովորական կրակոցներ չէր․ «Ադրբեջանը նպատակ էր հետապնդում իր մարմաջած միջանցքի հարցը լուծել և չկարողացավ՝ շնորհիվ մեր տղաների։ Իսկ մենք արտաքին քաղաքականության թափանցիկության աստիճանը տևական ժամանակ է՝ այնքան է բարձրացել, որ աշխարհում շատ երկրներ, բարեբախտաբար, հզոր երկրներ տեղյակ են իրադարձութունների իրական զարգացումից, անգամ Անգլիան, որ Ադրբեջանի գործընկերն է, հստակ ասում է, որ Ադրբեջանը պետք է իր զորքերը հետ քաշի։ Հիմա Ադրբեջանը ասում է՝ մեզ հայտարարությունները չեն կանգնեցնի, բայց դե կտեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան»։

Հարցին, թե արդյոք այդ հանդիպումներից հետո մտահոգութուններն ավելացել են կապված անվտանգային խնդիրների հետ, նա պատասխանեց, որ ոչ։

«Ե՛վ վարչապետի, և՛ նախարարի ոչ միայն տված ինֆորմացիայից, այլև նրանց դրական տրամադրվածությունից հասկացանք, որ իրավիճակը շատ լարված է, բայց բոլոր դեպքերում խուճապի մատնվելու հիմքեր չկան, թեև կարծում եմ, դեռ կլինեն զոհեր, որովհետև Ադրբեջանը ուզում է ճնշում գործադրել»։

Դիտարկմանը, թե արդյոք այս պահին սեղանին փաստաթուղթ կա, նա հերքեց․ «Չկա նման փաստաթուղթ»։

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին