Ուղիղ եթեր
ԱԽՔ-ի ԱՄՆ այցը էական ազդեցություն չի ունենալու. Ադրբեջանը որևէ խնդիր լուծելու միտում չունի
copy image url

ԱԽՔ-ի ԱՄՆ այցը էական ազդեցություն չի ունենալու. Ադրբեջանը որևէ խնդիր լուծելու միտում չունի

Ներքին 2 տարի առաջ - 20:55 29-09-2022
Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ-ից։ Հանդիպմանն ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի ու դրա հետևանքների վերաբերյալ: Զրուցակիցները նաև քննարկել են հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր: Սակայն հենց երեկ՝ քննարկումից ժամեր անց, նորից ադրբեջանական կողմը կրակցներ է արձակել, որի հետևանքով էլ երեք զոհ ենք ունեցել, և ստացվում է փաստորեն այնպես, որ որևէ բան չի կանգնեցնում թշնամում։

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում, զուգահեռներ տանելով երեկվա՝ ԱԽՔ-ի ԱՄՆ այցի և հենց նույն օրը ադրբեջանական սադրանքի մասին, ասաց. «Քանի դեռ չի վերականգնվել ռազմական պարիտետ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև՝ այսպիսի իրավիճակներ միշտ լինելու են՝ անկախ նրանից՝ փաստաթուղթ կստորագրվի, թե չի ստորագրվի։ Ես ասում եմ՝ ավելի առաջ անցնելով, այսինքն՝ իրավաբանական ձևակերպումների մասին, փաստաթղթերի մասին եմ արդեն խոսում, էլ ուր մնաց այսպիրսի հանդիպումները։ Այսպիսի հանդիպումները հերթական պատեհ առիթն են, որ ամեն ինչ բարդեն Հայաստանի վրա։ Այսպիսի հանդիպումներն արդեն Ադրբեջանի համար պատրվակ են, որ միջազգային հանրության մոտ խաղա ոչ ագրեսոր պետության կերպար, և ակնհայտ է, որ Ադրբեջանը որևէ խնդիր լուծելու միտում չունի։ Առաջին անգամ, երբ արցախյան 44-օրյա ռազմական գործողություններից հետո ադրբեջանական ուժերն անցան ՀՀ արդեն իսկ միջազգայնորեն ճանաչված տարածք՝ խոսքը Սյունիքի մասին է, Վարդենիսի մասին է, այնինչ մեր երկրի ղեկավարը պնդում էր, որ ինչ-որ լեռնագագաթի կամ բլուրի համար իմաստ չունի կյանքեր զոհել։ Սա ազդակ էր Ադրբեջանի համար, որ իր կողմից որդեգրված ահաբեկչական մեթոդները, Հայաստանից պոկելու մեթոդները աշխատող են, և ՀՀ իշխանությունները վախենում են ու պատրաստ են ցանկացած դեպքում, առանց դիմադրություն ցույց տալու, հույսը դնելով երրորդ կողմերի ու պայմանավորվածությունների վրա կամ պայմանագրերի վրա, թույլ տալ, որպեսզի Ադրբեջանը գա առաջ։ Իսկ պատմությունը ցույց է տվել, որ ընդհանրապես, թուրքը, ադրբեջանցիները որ ինչ –որ բան գրավել են, հենց այնպես այդտեղից դուրս չեն եկել։ Եվ այն գործիքը, որը այն ժամանակ կիրառվեց Ադրբեջանի կողմից՝ թե փորձագիտական դաշտում, թե՛ տարբեր քաղաքական գործիչներ շեշտում էին, որ պետք է անմիջապես հակազդել, որպեսզի դրանք չունենան շարունակականություն, բայց քանի որ ՀՀ իշխանությունները չունեցան կամք, որպեզի հակազդեն ու թույլ չտան, որպեսզի ադրբեջանական կողմը մտածի, որ շանտաժի լեզվով կարելի է ՀՀ-ից ունենալ պահանջներ՝ մենք ունեցանք հետագա իրադարձությունները։ Ընդ որում՝ շատ ավելի ցավոտ։ Ես վստահ եմ , որ եթե մենք դեռևս այն ժամանակ հակազդեինք ու կոշտ հակազդեինք ու համաչափ ուժ կիրառեինք ադրբեջանցիների նկատմամբ՝ հաջորդ անգամ հարձակվելիս նրանք երկար կմտածեին՝ արժի՞ արդյոք անցնել առաջ, թե՞ ոչ, արժի՞ արդյոք նրանց կողմից օգուտն ավելի շատ կլինի, քան վնասը։ Իսկ հիմա նրանք վստահ են, որ վնասն ավելի քիչ կլինի։ Սեպտեմբերի 13-14 –ի իրադարձությունները ցույց տվեցին, որ նաև Ադրբեջանի համար սա անակնկալ էր, բայց անակնկալ էր այն իմաստով, որ նրանք սրանից ևս դասեր կքաղեն և հաջորդ անգամ մենք ականատես կլինենք հիբրիդային պատերազմի այլ ձևերի ու այլ տեսքի։ Հետևաբար գալով հարցին՝ ես կարծում եմ, որ սա հանդիպում էր խոսելու համար ընդամենը։ Բայց այն բուն և էական ազդեցություն չի թողնելու, որովհետև այս պահին նաև աշխարհաքաղաքական կոնտեքստն այնպիսին չի, որպեսզի դա ազդեցություն ունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Գոնե վերջին նորությունը հնդկաստանից զենք գնելու մասին մեզ հուշում է, որ այստեղ՝ Հայաստանիւ ներսում ևս կան որոշակի տեղաշարժեր՝ հույս ունեմ, որ դրանք դրական տեղաշարժեր կլինեն և մեր անվտանգային համակարգի նոր ճարտարապետության հիմքը կլինի, թեպետ ներկա իշխանությունների մտավոր ներուժի հետ մեծ հույսեր չեմ կապում»։



Ամենից շատ դիտված

12:56 Ալավերդիում այսօր հրաժեշտ են տալիս ինքնասպան եղած զինծառայողին
11:25 Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց. ով է Վայքում վրաերթից մահացած 8-ամյա տղան
09:10 ՀԷՑ-ը որբի գլուխ էր, փայ կմտնեն, ու թեման կփակվի
23:57 Մինչև չամուսնանաս ու քահանա չդառնաս, շները քեզ եղբայր. Ռուբեն Մխիթարյան
22:59 Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին
15:10 Երբ տրանսպորտը 100 դրամ էր, բոլորն էլ վճարում էին․ տուգանելը ճիշտ չէ․ հարցում
23:02 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW X3-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. 3 զոհերի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս․ shamshyam.com
21:56 Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը
08:21 Դատավոր Մասիս Մելքոնյանը երիտասարդ կնոջ հետ է կապվել ու հեռացել ընտանիքից․ Հրապարակ
21:37 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում կյանքի գնով պայքարում է հանուն հայրենիքի, հայկական շահի և Արցախի