Ներքին 4 տարի առաջ - 16:34 29-09-2022

Նախագահների հետ բանակցիր միայն այդ հարցի շուրջ և հեռացիր. Քաղտեխնոլոգը՝ Փաշինյանին

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ այն հրապարակելով ֆեյսբուքյան իր էջում.:

Նա, մասնավորապես, նշել է. «Երկրի ղեկավարը, որի առաջին պարտականությունն է ապահովել պետության անվտանգությունն, ասում է, որ իրեն ոչ ոք զենք չի վաճառում: Այստեղ երկու տարբերակ կա
1. Դու էֆեկտիվ չես (անբաշար ես, ոչ մեկին պետք չես, չես կարողանում բանակցել և այլն)
2. Դու սուտ ես խոսում և չես ուզում զայրացնել «կիրթ» թշնամիներին:
Երկու դեպքում էլ դու պետք է ՀԵՌԱՆԱՍ: Որովհետև Թվիթերում «լացողներին» ոչ ոք բանի տեղ չի դնում: Նրանց վրա «սիգար ակումբների» մշտական անդամները, լավագույն դեպքում, ծիծաղում են և ստորացնում: Իսկ, եթե հույսդ սանկցիաներն են հարևան երկրի նկատմամբ, ապա դա ոչ մի արդյունք, բացի «բարոյական հաղթանակից» չի տալու... ինչպես, որ 220 օր ոչ մի շոշափելի արդյունք չեն տալիս Ռուսաստանի դեմ տասնյակ հազարավոր սանկցիաները (Ի դեպ, ի տարբերություն քեզ, Ուկրաինան պայքարում է իր ինքիշխանության համար):

Արդյունք չի տալու, որովհետև ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել հարևանի նաֆթից և գազից, ինչպես չեն հրաժարվում ռուսական նաֆթից, գազից, ցորենից, ձեթից, ուրանից, պալադիից և Մենդելեևի աղյուսակի մնացած բոլոր էլեմենտներից:

Ես հասկանում եմ, որ դու հիմա միայն անձնական անվտանգության երաշխիքներ ես փնտրում... մարդկայնորեն, իրոք, հասկանում եմ քեզ: Նախագահների հետ բանակցիր միայն այդ հարցի շուրջ և հեռացիր: Կարծում եմ արդեն բոլորը պատրաստ են այդ խոսակցությանը և երաշխիքներ կտան, որովհետև ժամանակը սուղ է: Դա արա հնարավորինս շուտ... հետո ուշ կլինի»:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»