Ներքին Տեսանյութ 57 րոպե առաջ - 22:00 21-10-2026

Շինարարներում չապամոնտաժված խանութների վարձակալներին, աշխատողներին սպառնում են, որ չաշխատեն

Շինարարների փողոցում օրինական կառույցների ապամոնտաժման խնդրի վերաբերյալ հրավիրված հայտարարությամբ են հանդես եկել փաստաբան Վարսիկ Հովսեփյանն ու սեփականատեր Դավիթ Նահապետյանը, ներկայացրել իրենց մտահոգությունները՝ պնդելով, որ խանութների ապամոնտաժման գործընթացում խախտվել են սեփականատերերի իրավունքները։

Լրագրողների հետ զրույցում Դավիթ Նահապետյանը նշեց, որ խանութների մի մասը չի ապամոնտաժվել, սակայն դրանց վարձակալները չեն կարողանում շարունակել աշխատանքը։

Նրա պնդմամբ՝ ապամոնտաժման հաջորդ օրը՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը մոտեցել է վարձակալներին և տնտեսվարողներին՝ ասելով, որ հաջորդ օրվանից խանութները չպետք է աշխատեն։ Նահապետյանի գնահատմամբ՝ նման գործողությունների հետևանքով վարձակալները վախենում են շարունակել իրենց գործունեությունը, և չապամոնտաժված խանութները փակ են մնում։

Փաստաբան Վարսիկ Հովսեփյանն էլ ընդգծեց, որ կառույցներն ունեն սեփականության իրավունքի վկայականներ: Նրա խոսքով՝ սեփականատերերը դեմ չեն տարածքի բարեկարգմանն ու կանաչապատմանը, սակայն պահանջում են գործընթացն իրականացնել օրենքով սահմանված կարգով՝ նախապես գնահատելով գույքը և ապահովելով համարժեք փոխհատուցում։

Ասուլիսի ընթացքում նրանք նաև մտահոգություն հայտնեցին, որ սեփականության իրավունքի վկայական ունեցող կառույցների ապամոնտաժումը՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի, վտանգավոր նախադեպ կարող է դառնալ այլ սեփականատերերի համար։ Սեփականատերն ու նրա ներկայացուցիչը տեղեկացրին, որ շարունակելու են իրավական պայքարը՝ իրենց իրավունքների պաշտպանության համար։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»