copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:47 26-09-2022

Մեզ սպասվում են ծանր վճիռներ, ցավոտ վճիռներ, պայմանագրեր պիտի ստորագրվեն և՛ Ադրբեջանի հետ և Թուրքիայի հետ. Լևոն Տեր-Պետրոսյան

«Օրեր առաջ Մայր Աթոռում նախկին նախագահների և Վեհափառի հանդիպումը կազմակերպվել էր, քանի որ մեզ անհանգստացրել էր երկրի ծանր վիճակը»,- Հանրային հեռուստատեսության եթերում նշեց ՀՀ առաջինի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ընդգծելով, որ որոշվել է շարունակել քննարկումները:

«Սեպտեմբերի 18-ին ինձ այցելեց Վեհափառ Հայրապետը, նստեցինք, քննարկեցինք ստեղծված վիճակը, ելքեր քննարկեցինք, որոշեցինք նման մի հանդիպում կազմակերպել: Ի դեպ, Վեհափառը որոշել է շարունակվելու դեպքում (այս հանդիպումները) հրավիրել նաև Մեծի տանն Կիլիկիո կաթղիկոսին»,- ասաց նա:

Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ այս հանդիպումն ինքը համարում է լուսավոր կետ:

«Ես նախապես կազմել էի հրապարակվելիք հայտարարության իմ տեքստը,- ասաց նա,- իմ նախագիծը սա էր. «Այսօր՝ սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել խորհրդակցոթյուն՝ մասնակցությամբ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Հայաստանի ու ԼՂՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի և Բակո Սահակյանի: Հաշվի առնելով ներկայիս գերզգայուն իրավիճակում մեր առջև կանգնած լրջագույն խնդիրները և դրանք լուծելու համար պահանջվող ցավոտ որոշումները՝ խորհրդակցության մասնակիցները օրվա գլխավոր խնդիր են համարում ազգային համախմբման կայացումը և իշխանության և ընդդիմության միջև կառուցողական երկխոսության սկզբնավորումը»:

Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց ասել, թե ով էր դեմ այս փաստաթղթի ձևակերպումներին:

«Սա ասելով՝ ես հիմնավորել եմ. մենք գտնվում ենք այնպիսի ճակատագրական վիճակում, երբ բոլոր նախկին հակասությունները, վեճերը, իրար ջնջելը՝ չնայելով վաստակին, այնպիսի մի պահ է, որ պահանջում է այսպիսի մի երկխոսություն և համատեղ որոշման կայացում»,- ասաց առաջին նախագահը:

Նա հիշեցրեց, որ կոմունիստներն ու դաշնակները որքան էլ իրար դեմ պատերազմել էին, մի պահի կարողացան գտնել լուծում և Հայաստանի համար ապահովել 101 տարվա խաղաղություն. «Եվ այդ 101 տարվա ընթացքում օտար զինվորի ոտք չէր մտել Հայաստան, առաջին անգամ մտավ անցյալ տարի, երբ առաջին անգամ ադբեջանական զորքերը թափանցեցին Հայաստանի սահմաններից: 71 տարի Հայաստանը հնարավորություն ունեցավ ապրելու խաղաղ՝ չհաշված Հայրենական պատերազմը, որտեղ մենք 300 հազարից ավելի զոհ տվեցինք, որը, սակայն, Հայաստանի տարածքում չէր: Մենք ստեղծեցինք պետություն, ազգ դարձանք, որը կառուցեց իր պետությունը, ես գնահատում եմ նաև Խորհրդային Հայաստանի նշանակություն. եթե այն չլիներ, չէր լինի նաև այս Հայաստանը: Խորհրդային Հայաստանում ստեղծվեց կառավարական համակարգ, տնտեսական համակարգ, ստեղծվեցին կադրեր: Դու գիտեք՝ անկախության առաջին շրջանում ամենացավոտ հարցը որն է եղել. եղել են նախարարներ, վարչապետ, նախագահ, խորհրդարան, ամենահասարակ բաները չեն ունեցել՝ քարտուղարներ, գրագիրներ: Այդ ամբողջ կառույցը մենք ստացանք՝ անկախ դաշնակցության և կոմունիստների՝ իրար հոշոտելուց»:

Հաղորդավարի այն հարցին, թե արդյոք հիմա էլ նման պահ է, առաջին նախագահը պատասխանեց. «Հիմա էլ պահն է, մեզ սպասում են ծանր վճիռներ, ցավոտ վճիռներ, պայմանագրեր պիտի ստորագրվեն և՛ Ադրբեջանի հետ և Թուրքիայի հետ, դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու, բայց կա մի պահ, երբ այլընտրանք չկա: Եթե չի ստորագրվում ոչ մի փաստաթուղթ, եթե հաշտություն չի կնքվում այս երկու հարևանների հետ, որ գիտեք՝ ինչքան են մեզ սիրում, մենք այլևս այդ 70 տարվա իրողությունը չենք կարող վերականգնել, մենք նորից պիտի քարը քարի վրա պետություն կառուցենք, պիտի աշխատենք, շենացնենք այս երկիրը»:

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները