Ներքին 4 տարի առաջ - 23:46 23-09-2022

Կարող եմ ենթադրել, թե ով է խանգարել նախագահներին և Վեհափառին՝ միասնական ճակատով հանդես գալու․ Գագիկ Համբարյան

«Մեր բոլոր նախկին նախագահները, Արցախի նախագահները և Վեհափառ տերը պետք է օր առաջ հասկանան, որ Նիկոլ Փաշինյանի մեկ օր ավելi մնալը ուղղակի աղետ է»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով նախօրեին Վեհարանում կազմակերպված հանդիմանը, որին մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։

«Փաշինյանի երեկվա ելույթը ՄԱԿ-ում համարում եմ կապիտուլիացիոն ակտից հետո երկրորդ խայտառակ նվաստացումը։ Նա աշխարհից խնդրում էր պաշտպանել Հայաստանի ժողովրդավարությունը։ Անձ, ով 2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո որևէ քայլ չի ձեռնարկել հայկական բանակի համար՝ փորձելով թուրքերին համոզել, որ ինքը առաջ է տանում խաղաղության օրակարգը, թեև գիտեր, որ պատերազմն անխուսափելի է, հիմա բացահայտ ընդունում է իր սխալը, բայց աշխարհից է խնդրում, որ իրեն օգնեն պահպանել իր ստեղծած, այսպես կոչված, Հայաստանի ժողովրդավարությունը։ Հիմա խնդիրն այն է, որ մեր նախագահները և Վեհափառը պետք է հասկանան, որ ամեն ինչ պետք է անեն այս ապիկար իշխանությունից ձերբազատվելու համար։ Հիմա, իմ կարծիքով, այն ժամանակները չեն, որ պայմաններ թելադրեն, թե որ դեպքում իրենք կհամաձայնեն իրենց ստորագրությունը դնել։ Բոլորը պետք է միավորվեն և փրկեն Հայաստանը թրքամետ, ապիկար Նիկոլի իշխանությունից»։

Հարցին, թե երեկվա հանդիպումից հետո հրապարակված հաղորդագրությունը իրեն հուսախաբ չի՞ արել, թե դեռ կարելի է ակնկալիքներ ունենալ, նա պատասխանեց, որ դեռ սպասելիքներ ունի, թեև կարող է ենթադրել, թե ով է խանգարել միասնական ճակատով հանդես գալուն։

«Ես բացահայտ եմ ասում․ Լևոն Տեր-Պետրոսյանը, չնայած անցած տարիների ընթացքում քննադատել է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, սակայն շատ դեպքերում, երբ հարց է բարձրացել քայլեր անելու մասին, նա իր ելույթներով ու քայլերով ուղղակի խանգարել է։ Ի դեպ, իր հայտարարություններում բազմիցս օգտագործել է կեղծ տեղեկություններ ու մանիպուլիացիաներ։ Բացի դրանից՝ ոչ մեկի համար նորություն չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի բազմաթիվ կադրեր այս պահին էլ կանգնած են Նիկոլ Փաշինյանի կողքին, և ես միշտ էլ ասել եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այս իշխանությունների փայատերն է, որքան էլ ինքը փորձում է ցույց տալ, որ սա ազգակործան իշխանություն է, միայն ասելով ոչ մի հարց չի լուծվի։ Այս ազգակործան իշխանությունից ազատվեք, հետո որոշեք, թե ինչ պետք է անել։ Թե չէ նստել-ասել, թե ես պայմաններ ունեմ, ճիշտ չէ։ Լևոն Տեր-Պետրոսյանը լավ հասկանում է, որ իր նախապայմանները բերում են նրան, որ սայլը տեղից չի շարժվում»։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով