Ներքին 4 տարի առաջ - 21:45 16-09-2022

ՄԻՊ-ի «ենթադրաբար» բառը միջակության դրսևորում է, այլ ոչ թե չարամտություն

ՀՀ ՄԻՊ-ն իր պաշտոնական էջում, անդրադառնալով զոհված հայ կին զինծառայողի կտտանքների ենթարկված մարմնի տեսանյութը, գրել է, որ այն ծայրահեղ ցինիզմով արվել է ծանր հանցանքը ենթադրաբար կատարած ադրբեջանցի զինծառայողի կողմից։

Թե ինչով է պայմանավորված այն, որ ՄԻՊ-ը որոշել է օգտագործել իր պաշտոնական հաղորդագրություն մեջ «ենթադրաբար» բառը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքական պաշտոնների նշանակում է ոչ թե պրոֆեսիոնալիզմի, այլ իրեն հավատարիմ լինելու սկզբունքով։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պրոֆեսիոնալների ճնշող մեծամասնությունը որևէ կերպ չի ցանկանում համագործակցել այս ազգադավ իշխանությունների հետ, մենք գործ ունենք շատ հաճախ միջակություններին բարձր պաշտոններ տալու հետ։

Մելիքյանի խոսքով՝ ինչ վերաբերում է ՄԻՊ-ի գրառմանը, ապա այստող չարամտություն չի տեսնում, սա ուղղակի միջակության դրսևորումներից մեկն է. «Միջակություն նշանակում է իմանալ, սերտել կանոնները, բայց չիմանալ բացատրությունը։ «Ենթադրաբար» բառը շատ հաճախ է օգտագործվում, ընդհանրապես, իրավական փաստաթղթերում դա կիրառական բառ է, և ինչպես «անմեղության կանխավարկածն» է օգտագործվում պաշտպանելու, այնպես էլ դեռևս բավարար չհաստատված փաստերը որպես չհաստատված ներկայացնելու համար է արվում։ Եվ այս հաճախ օգտագործող բառը այստեղ պարզապես ծայրահեղ ճչացող անտեղի է օգտագործվել, պետք էր հասկանալ բացառությունները։ Իհարկե մեկնաբանությունն այն էր, որ մենք չգիտենք, թե ով է ադրբեջանցի զինծառայողը, և չգիտենք, թե կոնկրետ ով է, դրա համար շատ պարզ գրված է ադրբեջանցի զինծառայող, ուրիշ ո՞վ պետք է լիներ, կամ ադրբեջանցի հովիվ։ Անգամ եթե մենք իմանայինք, որ ոչ թե գործ ունենք ադրբեջանցի զինծառայողի հետ, այլ վարձկանների հետ, ապա այդ դեպքում պետք էր գրել գործ ունենք ադրբեջանցի զինծառայողի կամ վարձկանի հետ։ Բառն իսկապես անտեղի է օգտագործված, բայց ես այստեղ չարամտություն չեմ տեսնում»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ