Ներքին 4 տարի առաջ - 13:57 01-02-2022

Լուլուին ենթադրաբար վիրավորելու համար կանչել են ոստիկանություն

Ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Բադալյանին ենթադրաբար վիրավորելու համար քաղաքացի Եփրեմ Մարգարյաին կանչել են ոստիկանություն․

«Երեկ մայրս զանգեց թէ ոստիկանությունից քեզ են հարցնում)))), մտածեցի այ մարդ քրեական գործով չեմ անցնում, գողություն չեմ արել, մարդ չեմ գցել մեքենայիս տակ, մեկ էլ հիշեցի վայ լուլու լուլու փաստորեն տենց հաաա....)))))

Պարոնայք ոստիկաններ գիտեմ վիրավորել եմ թուրքի դեմ խոնարհվող մի պաշտոնյայի, որը իր տաք կյանքը վայելում է իմ ու իմ նման տղերքի տանջանքի արդյունքում, դե բա ոնց օրենք էմ խաղտել էլ ով դիմանար)))): Եթե լուսինե բադալյանը իմ ասածը ընդունել է որպես անձնական վիրավորանք և դիմել իրավապահ մարմիններին, ապա իմ անձնական վիրավորանքի համար ով պիտի պատասխան տա թէ դրանք անպատժելի էն: Եռաբլուրը բերան բացելու տեղ չի, այնտեղ իմ ախպերներն են հանգչում, իմ խրամատիս ու մարտական ընկերներս, Ստյոպս,Գառնիկս, Հովոս, Արտակս, Նորոս, Տուտին, հիմա ես հանդուրժեի իրա արածը կասեք??

Ինչու Նույն տուժը չի կիրառվում պետական պաշտոնյայի լկտիության պահվածքի վրա,թէ մենք լավ տուգանքի մատերիալներ էնք,որ վռազ արձագանքում էք։ Ինչ ասել եմ տեղին եմ ասել, ու չէմ փոշմանում, եթե պետական պաշտոնյան չի գիտակցում որ այդտեղ հանգչող տղաները զոհվել են հանուն իրա և մնացածի, եթե նա չի կարողանում տարբերել իր ուրախ ու լկտի պահվածքը, ուրիշի դարդ ու ցավի հաշվին, ապա նրան պիտի իր տեղը ցույց տալ, ինչը որ ես արել եմ: Իսկ այն հարցին, որ ասել էք 72 ամյա մորս որտեղ է տղադ, համարս վերցրել էք զանգեք կասեմ, ուղղակի խորհուրդ կտամ տաք հագնվեք, շատ ցուրտ է»,- գրել է Մարգարյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան