Ներքին 4 տարի առաջ - 21:26 14-09-2022

Ադրբեջանական զինված ուժերի կողմից հանրային ենթակառուցվածքների թիրախավորումը շարունակվում է. ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության ու կենսական անփոխարինելի հանրային ենթակառուցվածքների թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքով արգելված արարքներ են, սակայն դրանք շատ ծանոթ ձեռագրով շարունակվում են արդեն երկրորդ օրը։ Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Այսօր Ջերմուկ քաղաքում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին մեր հավաքած փաստերը կրկնում են երեկ ու այսօր Սոթքում, Կութում, Ազատում, Ներքին Հանդում, Ակներում, Վերիշենում և այլ համայնքներում ադրբեջանական զինված ուժերի կողմից դրսևորվող գործելակերպը»,-ասել է պաշտպանը, հավելելով, որ այս համատեքստում կարևոր կանխարգելիչ նշանակություն ունի մարդու իրավունքների մշտադիտարկման կամ առաջմղման միջազգային մանդատ ունեցող կազմակերպությունների ու դերակատարների կողմից փաստերի վերաբերյալ հանրային հստակ արձագանքը։

«Ուստի, այսօր ևս միջազգային շփումներիս ընթացքում կոչ եմ արել գործընկերներիս աշխարհաքաղաքական իրադարձությունների թոհուբոհի մեջ տեսնել, պաշտպանել ու առաջ մղել հարձակման ներքո գտնվող մարդկանց ու նրանց հիմնարար իրավունքներն ու ազատություններ»,-նշել է ՀՀ ՄԻՊ-ը` հրապարակելով լուսանկարներ Ջերմուկ, Վերիշեն, Ակներ համայնքներից:




Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան