Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:18 12-09-2022

Մայրաքաղաքում և մարզերում կասեցվել է 108,200 կգ մսի վաճառք

Այսօր անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են հանրապետության իրացման ցանցի 40 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 5-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 108,200 կգ մսի վաճառքը:

Մասնավորապես՝

Երևան – ստուգվել է 5 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,

Արագածոտն – ստուգվել է 2 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,

Արարատ – ստուգվել է 3 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,

Արմավիր – ստուգվել է 6 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,

Գեղարքունիք – ստուգվել է 4 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 35 կգ ԽԵԿ-ի մսի իրացումը,

Լոռի – ստուգվել է 4 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 17,200 կգ (9,400 կգ ԽԵԿ, 2,200 կգ ՄԵԿ, 5,600 կգ խոզ) մսի իրացումը,

Կոտայք – ստուգվել է 4 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 56 կգ (26 կգ ԽԵԿ, 5 կգ ՄԵԿ, 25 կգ խոզ) մսի իրացումը,

Սյունիք – ստուգվել է 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,

Շիրակ – ստուգում չի արվել,

Վայոց Ձոր – ստուգվել է 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,

Տավուշ – ստուգվել է 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել:

Գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամենօրյա կտրվածքով:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան