Եթե «Դիմադրություն» շարժումը չլիներ, կարող է Սյունիքն էլ հանձնված լիներ․ Սաղաթելյան

Ներքին 2 տարի առաջ - 15:03 12-09-2022
Ալեն Սիմոնյանն ու իր քաղաքական թիմը այս երկու տարին ծափահարում են թուրքերին և շարունակում են այդ ծափերով երկիրը հանձնել։ Այս մասին ընդդիմության կազմակերպած հանրային քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը։

Խոսելով «Դիմադրությու»ն շարժման ունեցած ձեռքբերումներից` Սաղաթելանը ասաց․
«Դիմադրություն» շարժումը ունեցել է պատմական առաքելություն այս ճակատարգրական ժամանակահատվածի համար։ Շարժումը ընթացքի մեջ է, եթե այն չլիներ, այսօր կարող է Սյունիքն էլ հանձնված լիներ, շարժումը շատ հարցեր կանխել է, մի շարք լուրջ արձանագրոմներ արել է, և պետք է շարունակենք առաջ գնալ ։

Անդրադռանլով ընդդիմության առաջիկա ծրագրերին` Սաղաթելյանը ասաց, որ խորհրդարանից դուրս ընդլայնված և ներկայացուցչական կազմով կազմակերպելու են հանրային քննարկումներ՝ լայն հնչեղություն ունեցող հացերի քննարկման և լուծման համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված