Ներքին 4 տարի առաջ - 09:42 12-09-2022

Փարաքարում գազի արտահոսքից ավտոմեքենա է այրվել

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 01:16-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «MAN» (վարորդ՝ Ի․ Գ․) և «Mercedes-Benz C320» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 2001 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz C320» մակնիշի ավտոմեքենայում, առկա է գազի արտահոսք․ տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:38-ին, մարվել՝ 01:49-ին: Այրվել է «Mercedes-Benz C320» մակնիշի ավտոմեքենան:
Փրկարարները փակել են «Mercedes-Benz C320» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և դադարեցրել գազի արտահոսքը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի