Ներքին 3 տարի առաջ - 14:27 04-02-2023

Աղաջանյանին փոխում են Խանդանյանով. ՔՊ-ն նեղվել է ինֆորմացիայի արտահոսքից, ընդդիմության համար մեկ է

«ՔՊ-ն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում դիջեյ Էդոյին՝ Էդուարդ Աղաջանյանին, որոշել է փոխարինել նախկին լրագրող, հեղափոխությունից հետո պատգամավոր դարձած Սարգիս Խանդանյանով։

Նրա թեկնածությունը երեկ պաշտոնապես ներկայացվել է ԱԺ խորհրդին, եւ խորհրդարանը եկող շաբաթ մեկնարկող հերթական նիստերին փակ-գաղտնի ընտրությամբ Խանդանյանին կընտրի հանձնաժողովի նախագահ։ Գալիք նստաշրջանը բավականին հագեցած կլինի՝ ընդդիմադիր երկու պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը եւս օրակարգում է։ Բացի այդ, «Հայաստան» խմբակցությունը որոշել է փետրվարի 7-ին բանակի խնդիրների վերաբերյալ հրատապ քննարկում հրավիրել եւ պահանջել է, որ ներկա գտնվի նաեւ պաշտպանության նախարարը։ Երեկ ԱԺ խորհրդի հաստատմանը երկու տասնյակից ավելի նախագիծ է ներկայացված եղել»: Գրել է Hraparak թերթը։

Oragir.news-ը կապ հաստատեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ՝ հասկանալու, թե ի՞նչ կարծիք ունեն Խանդանյանի՝ հանձնաժողովի նախագահ լինելու վերաբերյալ։

Կապ հաստատեցինք «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Մամիջանհանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ որևէ կարծիք չունի սույն երիտասարդի մասին։ Իսկ նույն հանձնաժողովի անդամ ՔՊ-ական Գուրգեն Արսենյանը մեծ ոգևորությամբ ասաց, որ Խանդինյանը քաղաքականապես գրագետ, արտաքին հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվություն ունեցող և միջազգային կառույցներում փորձ ունեցող երիտասարդ է.

«Գործառնական հնարավորություններ ունի, զուսպ, կրթված ու դաստիարակված անձնավորություն է։ Ինֆորմացիան եթե կա մամուլում, դա այդքան էլ լավ չէ։ Չէինք ուզի տարածվեր այդ ինֆորմացիան։ Բայց եթե շրջանառվում է, ուրեմն հաջորդ նիստի ընթացքում արդեն կքննարկենք Խանդանյանի թեկնածությունը»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին