Ներքին 3 տարի առաջ - 09:31 12-09-2022

Պատերազմը թակում է դուռը. իշխանությունները իբր նորից տեղյակ չեն

Oragir.news-ին հասած տեղեկություններով՝ արդեն երկու օր է Ադրբեջանը մինչև 50 տարեկան տղամարդկանց թույլ չի տալիս դուրս գալ երկրից։

Միաժամանակ, պարբերաբար զորքի որոշակի շարժ է նկարտվում Հայաստանի ու Արցախի սահմանին։ Մասնավորապես, զորքի և զինտեխնիկայի կուտակումներ կան Քարվաճառում և Բերձորում։ Սրան ավելանում են նաև Ադրբեջանի կողմից հնչող մեղադրանքները, թե հայկական կողմը գնդակոծում է ադրբեջանական դիրքերը։

Մի քանի օր առաջ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ազդարարեց, թե սահմանագծին լարվածություն կա, ապա «կոշտ» հանձնարարություն իջեցրեց զորքերին՝ իրավիճակը վերահսկելու և պատշաճ հակազդելու համար։ Բոլոր նմանատիպ իրադարձությունները նախորդել էին նաև 2020֊ի պատերազմին։
Մինչդեռ հայաստանյան իշխանությունները ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ոչ մի կերպ չեն արձագանքում հայտարարություններին ու իրադարձություններին։

Oragir.news-ի տեղեկություններով՝ անարձագանք են մնում նաև իրավասու մարմինների զեկուցումները։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ