Ուղիղ եթեր
Սպորտ 4 տարի առաջ - 19:53 11-09-2022

Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է

Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը շարունակում է գերվստահ հանդես գալ։

«Սպիտակ արջը» դուրս է եկել կարևորագույն ստուգատեսի եզրափակիչ։ Հունահռոմեական ոճի 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Ալեքսանյանը 3։1 հաշվով հաղթել է Աբդոլահ Սարավիին (Իրան)։

Հիշեցնենք, որ 1/16 եզրափակչում Արթուրի մրցակիցը հրաժարվել է գոտեմարտից, իսկ 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 3։1 հաշվով հաղթել է թուրք Բաշարին։ Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 9։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել ղրղզ Բեկսուլթան Մահմուդովի նկատմամբ։

Այսպիսով, Արթուր Ալեքսանանը հնարավորություն ստացավ 4-րդ անգամ պայքարել աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար։ Եզրափակիչ գոտեմարտը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 12-ին։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ