copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 11:49 26-02-2022

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Աշխարհի գավաթի եզրափակչում է

Գերմանիայի Կոտբուս քաղաքում շարունակվող մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղերում Եվրոպայի չեմպիոն և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հաջող է մասնակցել հենացատկում եւ անցել է եզրափակիչ:

Ավելի վաղ նա նոր տարր էր գրանցել նժույգթափերի վրա:

Օղակների վրա վարժությունում եզրափակիչ են անցել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը: