Ներքին 3 տարի առաջ - 16:53 11-09-2022

Գյումրիում տրանսպորտի երթուղիների թիվը կնվազի

Գյումրիում երթուղիների թիվը կնվազի՝ գործող 9 երթուղու փոխարեն կլինի 7-ը։ Սակայն, սա չի նշանակում, որ քաղաքի որոշ թաղամասեր դուրս կմնան սպասարկումից. դրանք կսպասարկվեն որոշ ուղղություններ երկարացնելու հաշվին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գյումրու «Երկխոսություն» մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ Արամ Սարուխանյանը՝ տեղեկացնելով, որ Գյումրիում այս պահին շահագործվում են սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված 66 միկրոավտոբուսներից 13-ը։

Դրանք սպասարկում են ամենածանրաբեռնված երթուղիներից մեկը, որը Գյումրու ծայրամասային «Մուշ» թաղամասը կենտրոնին կապող թիվ 25/5 երթուղին է։ Հաջորդը, ամենանայն հավանականությամբ, կլինեն 12 և 24 համարի երթուղիները:
«Այս պահին նոր միկրոավտոբուսներով այն երթուղները կսպասարկվեն, որի փողոցները համեմատաբար բարվոք վիճակում են: Բնականաբար, 66 մեքենան մեր բոլոր երթուղները սպասարկելու համար քիչ է: Գյումրու համայնքապետարանը դիմել է ՀՀ կառավարությանը ևս 25 նոր միկրոավտոբուսներ ստանալու խնդրով»,- նշեց Արամ Սարուխանյանը՝ հավելելով, որ «Կայուն կանաչ զարգացում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է Գյումրի բերել նաև 5 էլեկտրաավտոբուս:

Նոր միկրոավտբուսների աշխատանքը համակարգելու ու քաղաքի նոր երթուղիները սպասարկելու համար Գյումրու քաղաքապետարանին կից ստեղծվել է «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ