Արտաքին 3 տարի առաջ - 13:18 11-09-2022

Ավստրալիայի վարչապետը խուսափել է հայտարարել, թե իր երկիրը շուտով հանրապետություն կդառնա

Վարչապետ Էնթոնի Ալբանեզեն խույս է տվել խոսակցություններից, թե Ավստրալիան Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվանից հետո շուտով հանրապետություն կդառնա, տեղեկացրել է Australian Associated Press-ը։

Չնայած երկրի վարչապետը մինչ այդ հայտարարել էր, թե կցանկանար, որ Ավստրալիան հեռանա միապետությունից, բայց նա ասել է, որ հիմա չափազանց վաղ է նման խոսակցություններ վարելու համար։

«Հիմա կառավարման մեր համակարգի մասին խոսելու ժամանակը չէ, հիմա մենք պետք է հարգանքի տուրք մատուցենք Եղիսաբեթ թագուhուն,- ասել է նա կիրակի, ABC հեռուսաալիքի եթերում։- Սա կառավարման այն համակարգն է, որը մենք ունենք, եւ ես, որպես Ավստրալիայի վարչապետ, պարտավոր եմ հարգել այն»։

Ավստրալիայի վարչապետի խոսքերը հնչել են այն բանից հետո, երբ կիրակի գեներալ-նահանգապետ Դեւիդ Հեռլին Կառլ Երրորդին թագավոր էր հռչակել խորհրդարանի շենքում տեղի ունեցած արարողության ժամանակ։

Ալբանեզեն խուսափել էր պատասխանել նաեւ այն հարցին, թե երբ է գալու հարմար պահը միապետությունից հեռանալու մասին խոսակցություն սկսելու համար։

«Ակնհայտ է, որ հիմա ազգային սգի ժամանակն է,- ընդգծել է նա։- Չնայած թագուհին 96 տարեկան էր եւ այդքան երկար կյանք էր ապրել, դա, միեւնույն է, ցնցում էր։ Ես կարծում եմ, որ դա վկայում է այն մասին, որ թագուհին ընկալվում էր որպես մեր կյանքի մշտական մաս»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անտիգուա եւ Բարբուդայի վարչապետ Գաստոն Բրաունն էր հայտարարել, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվանից հետո երեք տարվա ընթացքում նա իր պետությունում կառավարման հանրապետական ձեւի անցման հանրաքվե կնշանակի։

Ապրիլին Բրաունը Ուելսի հերցոգներին կոչ էր արել օգտագործել իր «դիվանագիտական ազդեցությունը» «ռեպարացիոն արդարության» հասնելու համար եւ հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է «հանրապետություն դառնալ»։
Գահի ներկա ժառանգներ Ուիլյամին եւ Քեյթին այդ ընթացքում մեղադրել էին Ջամայկայում գաղութատիրության ժամանակներին վերադառնալու մեջ. այդ ժամանակ՝ մարտին, նրանք մարդկանց ձեռքը սեղմում էին ցանցապատնեշի հետեւից եւ ամբոխի միջով անցան Land Rover-ի հետեւի նստարանին նստած, ինչպես դա արել էր թագուհին 60 տարի առաջ։

Ջամայկայի վարչապետ Էնդրյու Հոլնեսը Ուիլյամին եւ Քեյթին ասել էր, որ իր երկիրը կարող է դառնալ հաջորդ հանրապետությունը, իսկ Բելիզի նախարարը դրանից հետո հայտարարել էր, որ, գուցե, եկել է «իսկական անկախության հաջորդ քայլն անելու» ժամանակը։

Ուղեւորությունից հետո Ուիլյամը խոստովանել էր, որ միապետության օրերը Կարիբներում կարող են հաշվված լինել՝ ասելով, որ ապագան «պետք է որոշի ժողովուրդը»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան