Ներքին 3 տարի առաջ - 16:14 09-09-2022

Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործությունների մասին ստացել է 42 հաղորդում

Դատախազությունը 2016թ.-ից 2022թ.-ի հունիսը ներառյալ ստացել է 71455 դիմում-բողոք: 1038 դիմումի քննարկման արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ:

2020թ.-ի 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին Դատախազությունը ստացել է 226 դիմում: 19 դիմումի հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2-ը ուղարկվել է արդեն իսկ առկա քրեական վարույթին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար:

Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին ստացել է 42 հաղորդում: 17-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ: 12 հաղորդում համապատասխան քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու համար ուղարկվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն:

ՀՀ դատախազությունում 2016-ից մինչև 2022թ.-ի հուլիս կազմակերպվել է քաղաքացիների 11258 ընդունելություն:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մոտ կազմակերպվել է 59 ընդունելություն:
Գլխավոր դատախազի տեղակալների մոտ՝ 66
Գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի մոտ՝ 243
Դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում` 307 ընդունելություն:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան

Ձեզ գուցե հետաքրքրի