Ներքին 4 տարի առաջ - 14:30 08-09-2022

ՀՀ 2 քաղաքացի փորձել է թմրանյութ ներմուծել Վրաստան

Վրաստան-Հայաստան սահմանի «Սադախլո» մաքսային անցակետում Վրաստանի Ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության ծառայողների անցկացրած օպերատիվ-որոնողական միջոցառման արդյունքում Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացի՝ 1998 թվականին ծնված Ա.Խ.-ն և 1996 թվականին ծնված Դ.Մ.-ն, ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Նրանք մեղադրվում են Վրաստանի պետական ​​սահմանը ապօրինի հատելու, նաև թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման ու Վրաստանի տարածք ապօրինի ներմուծման համար։ Մեղադրյալների համար նախատեսվում է մինչև 12 տարվա ազատազրկում։

Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները, շրջանցելով սահմանային անցակետը, ապօրինի հատել են Վրաստանի պետական ​​սահմանը և ապօրինի ներմուծել «Ալֆա ՊՎՊ» թմրամիջոցի 12 փաթեթ։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, 260-րդ հոդվածի երրորդ մասի «բ» եւ 262-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետով։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ