Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:45 01-06-2023

Քննիչները փորձել են թմրանյութ իրացնել․ ԱԱԾ-ն 4 քննիչ է ձերբակալել

Երեկ գիշերը ԱԱԾ-ի կողմից ՀՀ քննչական կոմիտեի Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին կատարված գրոհի արդյունքում ձերբակալվել է 4 քննիչ։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ նրանց նկատմամբ նախաձեռնված է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի և 441-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Հարցին, թե որքանով են հավաստի մամուլում առկա տեղեկությունները, թե քննիչները փորձել են իրացնել ոչ միայն թմրանյութերը, այլև զենքը փորձել են վաճառել՝ նա պատասխանեց, որ այլ մանրամասներ հայտնելու իրավասություն չունի։

Գործը գտնվում է ԱԱԾ վարույթում և հենց իրենք կարող են հավելյալ տեղեկություններ հայտնել։

Նշենք, որ հոդվածներից առաջինը՝ 393-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է թմրամիջոցների ապօրինի իրացմանը։ Պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Իսկ 441-րդ հոդվածը վերաբերում է պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահելուն, անցնելուն, այս հոդվածի երկրորդ մասը վերաբերում է լիազորությունների չարաշահմանը՝ բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով։ Պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ