Ռուս տղամարդը փորձել է մաքսանենգ կակտուսներ ներմուծել Լաբուբու տիկնիկով
copy image url

Ռուս տղամարդը փորձել է մաքսանենգ կակտուսներ ներմուծել Լաբուբու տիկնիկով

Արտաքին Մամուլ 3 շաբաթ առաջ - 13:03 21-06-2025
Պերմի բնակիչը փորձել է Ռուսաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխել արգելված սուկուլենտներ՝ թաքցնելով դրանք Լաբուբու տիկնիկի մեջ։

Հայտարարագրում նշված է եղել, թե Թաիլանդից ուղարկվում է մոտ 5 հազար ռուբլի արժողությամբ Բարբի տիկնիկ, սակայն ծանրոցի մեջ հայտնաբերվել է Լաբուբու, որի մեջ՝ կակտուսի ութ կտրոն։

Տիկնիկը վերադարձվել է, իսկ Ուրալում ապրող կակտուսների սիրահարի նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն՝ մաքսային կանոնների խախտման համար։

Ամենից շատ դիտված