Ներքին 3 տարի առաջ - 22:47 06-09-2022

Քամում ու շահագործում ենք. պատմամշակութային հուշարձաններում միջոցառումներ կազմակերպելու վտանգները

«Մասսայական միջոցառումները, որոնք մեր պատմամշակութային հուշարձանի մեջ կամ կողքին իրականացվում են, դրանց կազմակերպումը չի կարող ունենալ դրական ազդեցություն այդ պատմամշակութային հուշարձանի վրա»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց քանդակագործ, Գյումրու «Քանդակագործության ազգային թանգարանի» տնօրեն Արթուր Գևորգյանը։

Գևորգյանի խոսքով՝ կա հատուկ կարգ, որն իրականում արտացոլում է փոխհարաբերությունները ծառայության դիմաց՝ հաշվի առնելով պահպանման խնդիրը, բայց ամեն նմանատիպ միջոցառումից հետո, պատմամշակութային հուշարձանի հետ կապված, գոնե պետք է մի քանի խնդիրներ լուծվեն։

«Առաջինը՝ մասնագիտական եզրակացությունն է, թե եթե ես այստեղ հարսանիք եմ անում, դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ, նախապես պետք է տեսակավորված լինի, մարդկային հոսքերի խնդիրը կա, երաժշտության խնդիրը կա, լույսերի լուսավորությունը, որոնք ինքնըստինքյան բերում են մի կետի, որ մենք լուրջ խնդիր ունենք այդ ամենի հետ։ Սաղմոսավանքի միջոցառման մասին նույնիսկ նշված էր վարչապետի կնոջ էջում, որ ինքը մասնակցել է այդ միջոցառմանը։ Իհարկե, երբ ամեն ինչ կողքից նայում ես, շատ սիրուն է թվում, այդպիսի պատմամշակութային դեկորացիայի կողքին միջոցառում անելն իհարկե շատ հետաքրքիր է, շատ գրավիչ է, տրամադրող է, և մասնակիցների մոտ առաջանում է հետաքրքրություն տվյալ միջոցառման հետ կապված, բայց միևնույն ժամանակ, պետք է յուրաքանչյուր դեպքի հետ կապված հասկանալ, թե դրանք ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ պատմամշակութային կոթողի վրա․ սա մեկ, և երկրորդ՝ դեպքերը տեսակավորելու կարիք կա, վերջապես, եթե դա համերգ է, դա իր ազդեցությունը ձայնային և այլ ձևով կարող է թողնել կառույցի վրա։ Մենք այսօր դա չենք նկատի, բայց երեսուն տարի անց մի տեղ հարսանիք անելուց հետո կարող է պատահի դա դառնա խնդիր կամ չդառնա, բայց ամեն դեպքում դրա հետ կապված փորձագիտական, մասնագիտական կարծիք ունենալու անհրաժեշտություն կա։ Այստեղ Հերունու ռադիոդիտակի հետ կապված խնդիրն էր, որտեղ համերգ էին կազմակերպել»։

Գևորգյանի խոսքով՝ օրինակ՝ հայտնի ռոք խմբերի հերոսացման փորձի կրկնությունն է Հայաստանում, որովհետև վերջիններս՝ այդ հայտնի ռոք երաժիշտները, տարբեր լքված օբյեկտներում նմանատիպ միջոցառումներ են կազմակերպել, համերգներ են արել։

Առաջին՝ կա՞ արդյոք դրա հետ կապված մասնագիտական եզրակացություն՝ բացի տարածքի կիրառման, ծառայություն իրականացնելուց՝ հուշարձանին ձեռք չտալու, չփչացնելու, չտեղաշարժելու խնդիրներից է՞լ ինչ ազդեցություն կարող է ունենալ, երկրորդ՝ հուշարձանի կողքն արված միջոցառումները տեսակավորվա՞ծ են, ենթադրենք, հարսանիք է, մարդկային մեծ հոսք։ Մենք գիտենք, որ այդ ազդեցությունը մեկ օրվա մեջ չենք տեսնելու, ժամանակն եկավ, տեսնելու ենք, մենք հստակ կարո՞ղ ենք ասել, որ մեր թոռները, թոռների թոռներն այդ տաճարը տեսնելու են, և դրա փոփոխվելու դեպքում պատճառը չենք հանդիսանա հենց մենք՝ մեր հարսանիքներով ու միջոցառումներով հանդերձ։

Երրորդ ՝ յուրաքանչյուր դեպքից հետո փորձագիտական խորհուրդը ուսումնասիրություն է անում, թե ինչ տեղի ունեցավ տվյալ հուշարձանի հետ, որովհետև սովորաբար թվում է, թե որևիցե բան տեղի ունենալ չի կարող, բայց յուրաքանչյուրի դեպքում կարող է այդտեղ ինչ-որ մի բան փոխվել, այսինքն՝ շենքի կառուցվածքը, հիմքերը, ինչ-որ դետալներ խարխլվեն։

Ամենագլխավորը՝ արդյո՞ք Հայաստանի հուշարձանների պահպանության շահագրգիռ կառույցները ունեն հուշարձանների պահպանության կարգ, որով կանոնակարգում են միջոցառում կազմակերպելը։ Հիմա գանք առհասարակ այսօրվա թրենդային ու ոչ տրամաբանված պրոցեսներին, որոնց արդյունքում ինչքան ես հիշում եմ, շատ ժամանակ չի անցել այն ժամանականերից, երբ միջոցառումներն ունեին անցկացման վայր։ Դրանք հանրայնացնելու համար հանվեցին դուրս, հիմա պատմամշակութային կոթողների կողքին են արվում շատ բաներ, ծառայությունների միջոցներն ուղղորդվում են հուշարձանների իքս խնդիրների լուծմանը։

Վերջապես եկեք շիտակ խոսենք՝ հարսանիք անելու այդքան վայրեր կան, բացօթյայի համար էլ՝ գեղատեսիլ բնություն կա, տարբեր կառույցներ ու ռեստորաններ կան։

Եթե կարգեր ունենանք և ուսումնասիրենք, օրինակ, պայմանական եմ վերցնում, մեկ տարվա ընթացքում, ապա հուշարձանի անցկացման վայրում անցկացվող միջոցառումների շահույթով լուծվում են մեկ այլ հուշարձանի ինչ-որ խնդիր, ապա այդ դեպքում արդարացված կլինի։

Ժամանակի ընթացքում ժողովրդագրական պրոցեսներն ընթանում են շատ արագ և աննկատ, որոշ ժամանակ հետո մենք կտեսնենք, որ սա էլ է կարելի, նա էլ, որ վերջնական արդյունքում՝ մենք մեր թոռներին ու ծոռներին հարյուր տարի հետո էլ յոթ հարյուր տարեկան հուշարձանից ցույց տալու բան չենք ունենա։

Խնդիրն այստեղ մասսայական միջոցառումներն են, մարդկանց քանակը, մարդկանց շարժը,մարդկանց ամեն ինչը, և եթե կա նման խնդիր, որ տվյալ թանգարանը կամ արգելոցային գոտին ուզում է իրականացնել միջոցառում, ինքը կարող է գոնե այդ միջոցառումը հարակից տարածքում իրականացնել, բայց ոչ թե միջուկում, որը կլինի նաև յուրահատուկ, հետաքրքիր ու գրավիչ։ Մենք պետք է նախ նստենք ու հասկանանաք, թե քանի տեսակի էքսպերտիզա է պետք, այսօր տեխնիկաները, ի տարբերություն երեսուն տարի առաջվանի, փոխվում են, երաժշտությունն ավելի բարձր է, էլեկտրականությունը, լույսերը տարբեր են, պետք է հասկանանք, թե նոր ստեղծված միջոցների դեպքում ի՞նչ խնդիր կարող են ստեղծել դրանք հուշարձանների համար։ Իսկ մենք, փոխանակ նստենք ու մտածենք, միայն շահագործում ենք, և թող չափազանցություն չթվա՝ ուժասպառ լիենելու աստիճան քամում ու շահագործում ենք, վայելում այդ պատմամշակութային կոթողի ներկայությունը։ Օրինակ՝ Պարիս Հերունու ռադիոդիտակի կողքին շենքային տարածք կա, եղել է ձայնամեկուսիչ սենյակ, և դրա պատերին ամրացված են ինչ-որ բաներ, և դրանք համերգի կազմակերպիչները թե ով, անմիջապես հանել գցել են մի կողմ։

Տարբեր բնակավայրերում կան հուշարձաններ, որոնք ունեն պահպանության կարիք, որովհետև պատմամշակութային հուշարձանը, ժառանգությունը նշանակում է հաջորդ սերնդի համար պատմության վավերագրում և արժևորում հաջորդ սերունդների հետ։ Բայց դա կապ չունի։ Եթե մենք չենք կարող ասել, որ նույն տեսքը չի կարող ունենալ այդ ամեն ինչը, ապա եկեք հիմա դա պարզապես չանենք»։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան