Ներքին 3 տարի առաջ - 17:49 05-09-2022

Զենք վաճառողները կապ ունեն Փաշինյանի հետ, դրա համար վաճառքն ուզում են ազատականացնել

Աժ-ում այսօր քննարկվել է «Զենքի շրջանառության կարգավորման» օրենքի նախագիծը, որով թույլատրվելու է զենքի ազատականացումը։ Թե ի՞նչ բացասական հետևանքի կարող է հանգեցնել զենքի ազատականացումը, Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է պահեստազորի սպա, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։

Նահապետյանը զրույցում ասաց, որ սովորաբար այն երկրներում, որտեղ զենքի վաճառքն ազատ է, ապա համակարգը մի վարչության վրա պետք է լինի։

«Հիմա ինչքանո՞վ է համարժեք այն իրականությունը, որի մեջ մենք ենք ապրում, իսկ իրավական համակարգի գործունեությունը, որն այսօր մենք տեսնում ենք՝ առանձնապես չի փայլում։ Կրիմինալոգիայի վիճակը, որը ՀՀ-ում կա, քանակական և համեմամտական առումով նկատելի են։ Զենքի ազատականացումն իր մեջ վտանգ պարունակում է, և մարդիկ գտնելով, որ կարող են օգտագործել ու անպատիժ մնալ, և իրավապահ համակարգը չբացահայտի, ապա դա կարող է նաև գայթակղության պատճառ ու առիթ հանդիսանալ, որ զենքը օգտագործվի ապօրինի ձևով։ Եթե բոլորը զենք ունենան, ապա յուրաքանչյուրի մոտ կասկած կլինի, որ յուրաքանչյուրի մոտ էլ զենք կա և ապօրինի չի օգտագործի, վեճեր, խոսակցություններ կլինեն, որոնք չի վերածվի կրակոցների զենք չունենալու դեպքում, բայց եթե դուք նայեք ԱՄՆ վիճակագրությանը, տարեկան որքան մարդ է զենքի ապօրինի կիրառումից մահանում կամ վիրավորվում, առավել ևս եթե զենքի կիրառումը նաև դեռահասներն են օգտագործում դպրոցներում, օգտագործում են մարդաշատ վայրերում, ապա մեր դեպքում ոչ մի երաշխիք չունենք, որ այդպես չի լինի»։

Հարցին, թե արդյո՞ք ազատականացումից հետո այդ վտանգը մեզ չի սպառնա՝ պատասխանեց. «Իհարկե, սպառնում է։ Մեր կարգի երկրներում զենքի ազատ կիրառումը ինքը որակապես կտրուկ հանցածին վիճակ է։ Մարդ հոգեբանորեն պետք է պատրաստ լինի, որ զենքի կարող է դիմել վերջին պահին։ Օրինակ ԱՄՆ-ում, եթե դու իրավունք ունես զենք կրելու՝ օրինակ ավտոմեքենայի մեջ, փամփուշտները իրավունք չունես զենքի հետ նույն տեղում դնել, ես համոզված ասում եմ, որ մեզ մոտ մարդկանց ներելը, քաղաքացիական գիտակցությունը , իրար հանդուրժելու ու ներելու հոգեվիճակը տրամագծորեն հակառակն է։ Մեզ մոտ այն լարումները, որոնք չորս տարի եղան, խավերի միջև բաժանումներ, մեկը մյուսի նկատմամբ թշնամություն, ատելություն, սոցիալական ցանցերում էլ, երբ նայում ենք ատելության քարոզը միմյանց նկատմամբ՝ այդ կեցվածքը մարդկանց մոտ դարձել է կենցաղային, իսկ անհամաձայնությունն իրար հետ դարձնում է վիրավորելու պատճառ, իսկ հոգեխանգարմունքի մեջ գտնվող մարդիկ շատ արագ կարող են դիմել զենքի»։

Նահապետյանի խոսքով, զենքի ազատ վաճառք կա այն երկրներում, որտեղ մարդկանց մոտ ներքին լարումները նվազագույնն են, իսկ մեզ մոտ՝ առավելագույնն է, հաշվի առնելով մեր այն վիճակը, որ ՀՀ-ն գտնվում է պատերազմական վիճակների, կորուստների, այսինքն մարդկանց հոգեվիճակը բնականից շեղված է, ուստի մարդիկ կարող են դիմել զենքի։
«Ինքնապաշտպանական ռեակցիան մարդուն դրդում սխալ գնահատել իրավիճակը։ Զենքի վաճառքը ճիշտ կլիներ միայն մեկ պարագայում, եթե տրվեր զենքի ազատ իրավունք սահմանապահ բնակավայրերին, և զենքի այն տեսակը, երբ անհրաժեշտություն լիներ, եթե հակառակորդի կողմից նախահարձակ գործողություններ լինեին, օրինակ դիվերսիոն հետախուզական խմբեր, մարդիկ պաշտպանված լինեին»։

Նահապետյանի խոսքով, օրենքը ընդունելն ու որոշ շրջանակների կողմից կյանքի կոչելը տնտեսական շահ է հետապնդում, որովհետև եթե ուշադրություն դարձնեք, ինքնապաշտպանության համար կարող են գնել զենքեր, որը լուրջ բիզնես է, որ զենք վաճառող տնտեսվարող սուբյեկտները կապ ունեն Նիկոլ Փաշինյանի և իր շրջապատի հետ, մասնավորապես ՝ օրինակ պատգամավոր Հայկ Սարգսյանի և իր եղբոր»։


Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի