Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:23 30-08-2022

ԿԳՄՍ-ն բարձր ջերմաստիճանից երեխաների վատանալը պրիմիտիվ հարց է համարում

Ինչպես հայտնի է, Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-3-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-ից 4 աստիճանով՝ հասնելով +38․․․+40 աստիճանի։

Հետաքրքիր է՝ արդյոք կառավարությունում տեղյակ են սպասվող եղանակից և ինչպես են պատկերացնում նման պայմաններում ուսումնական տարվա մեկնարկը: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԿԳՄՍՆ-ից՝ արդյոք քննարկում են այս հարցը, թե ոչ, հնարավոր է ուսումնական տարվա մեկնարկը հետաձգվի՝ հաշվի առնելով եղանակային պայմանները։

«Նախարարի հրամանով հաստատված ուսումնական պլան կա և այդ հրամանի համաձայն, ուսումնական պլանի համաձայն դասերը սկսվելու են սեպտեմբերի 1-ից»,-այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։

Իսկ, թե ո՞վ է պատասխանատվություն կրելու երեխաների առողջական վիճակի վատթարացման դեպքում, երբ դասասենյակներում երեխաները նստում են 30-40 հոգով, և այդտեղ անց են կացնում 5-6 ժամ․ Մելիքբեկյանն ասաց․ «Եթե շոգ է լինում ինչ-որ մեկը փողոցում վատանում է, ո՞վ է պատասխանատվություն կրում։ Չի կարելի այս ձև պրիմիտիվ հարցեր տալ»։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան