Ներքին 4 տարի առաջ - 11:45 30-08-2022

ԲԴԽ-ն համալրվելու է բացառապես ԱԱԾ աշխատակիցներով. Փաշինյանի նոր որոշումը

Oragir.news-ի տեղեկություններով, իշխանության կողմից քաղաքական որոշում է կայացվել, թե ինչպես պետք է համալրվի Բարձրագույն դատական խորհուրդը, ըստ այդմ, ԲԴԽ-ն համալրվելու է ԱԱԾ աշխատակիցներով։

Հիշեցնենք, որ 2013 թ-ին, երբ ոստիկանության պետի գլխավոր խորհրդական, իրավագիտության դոկտոր Գրիգոր Բադիրյանը արդարադատության խորհրդի անդամի թեկնածու էր, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առանձնահատուկ հեգնանքով նրա դիմում էր «Բադինյան» ազգանունով ու հարց էր բարձրացնում, թե ինչպես նա կարող է հավակնել Արդարադատության խորհրդի անդամության, այն դեպքում, երբ ոստիկանապետը, ով կառավարության առընթեր մարմնի ղեկավարն է, կարող է «կնոպկան սեղմել, ասել, Բադիրյան, մի հատ շուտ-շուտ բարձրացիր վերև»:

Փաշինյանն այն ժամանակ ընդգծում էր, որ սա իշխանության թևերի տարանջատման խնդիր է, ու այդ թեկնածուի օգտին քվեարկելը Ազգային ժողովի հեղինակության հարցն է։ Մինչդեռ, հիմա որոշում է կայացվել, որ ԲԴԽ-ն լինի բացարձակ վերահսկելի և մարդիկ պետք է լինեն ԲԴԽ-ում, ովքեր թե ԱԱԾ աշխատակից են, թե ԲԴԽ անդամ։ Խնդիր է դրված ԱԱԾ աշխատակիցների միջոցով դատական համակարգը փաստացի դարձնել ԱԱԾ-ին կից դատական դեպարտամենտ։ Արդյունքում ԱԱԾ-ն Քննչական դեպարտամենտից բացի՝ կունենա նաև դատական դեպարտամենտ։

Որոշումը, թե ովքեր են գործուղվելու ԲԴԽ՝ որպես գիտնական-անդամներ, կայացնելու է ԱԱԾ փոխտնօրեն, նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը։ Թեկնածուների վերջնական ցուցակը նա կհրապարակի 2 օրից։

Ամենից շատ դիտված

23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
09:15 Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը