copy image url
Մշակույթ Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 20:55 25-08-2022

Իր չլինելը մենք չենք զգում. ինքն ամենուր է. Հայկոյի պրոդյուսեր

Քնարիկ Պետրոսյան

Լրագրող

Oragir.news-ի հետ զրույցում երգիչ Հայկոյի պրոդյուսերը՝ Իռա Վարդանյանը, մանրամասնելով համերգի առաջացման գաղափարը, ասաց. «Հայկոյի ֆոնդի ստեղծման գաղափարը Կարեն Ջանիբեկյանինն էր։ Հայկոյի համերգի հետ կապված փորձերը շատ դժվար էր։ Ինքը կա այս համերգում, Հայկոյի չլինելը մենք չենք զգում։ Համերգը ողբ չի լինի։ Հիմա ֆիզիկապես ներկա չէ, բայց մեզ հետ է։ Շատ դժվար ենք արել ընտրությունը երգիչների ու փորձել ենք պահել Հայկոյի ձեռագիրը»։

Հիշեցնենք, որ այսօր Մարզահամերգային համալիրում տեղի է ունենում սիրված երգիչ Հայկոյին նվիրված համերգ՝ երգչի 49-րդ տարեդարձի կապակցությամբ։

Երգիչը մահացել էր 2021 թ․ սեպտեմբերի 29-ին։ Նա վարակվել էր կորոնավիրուսով։

Մանրամասն՝ տեսանյութում։