Ներքին 3 տարի առաջ - 18:35 24-08-2022

«Փաշայանը» երկիրը դարձրեց մանկապարտեզ. «բարդակում» ավելի շատ կարգուկանոն կա, քան այստեղ. քաղաքացի

Oragir.news-ի հարցին ի պատասխան, թե գո՞հ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, քաղաքացին պատասխանեց. «Դուք խոսում եք այն բանի մասին, ինչը ՀՀ-ում գոյություն չունի։ Նախ, սկսենք նրանից, որ իշխանություն հասկացողություն գոյություն չունի և երկրորդ՝ Նիկոլ «Փաշայանը», ով իրեն արդեն փաշայի նման է պահում, վարչապետ չի, նա ընդամենը դիկտատոր է։ Նրա իշխանության օրոք մենք տեսել ենք ոստիկանական տեռոր, որը գնալով ավելի է խորանում։ Այնպես որ՝ ինչո՞ւ պետք է գոհ լինենք, ի՞նչ է արել այս երկրի համար «Փաշայանը», որ մի բան էլ գոհ լինենք։

Հարցին՝ թե ինչից է ամենաշատը դժգոհ Փաշինյանի իշխանությունից, պատասխանեց. «Եկեք Ղարաբաղյան խնդիրը մի կողմ թողնենք, որովհետև դա անգամ Աստված չի կարող լուծել, դա միայն Պուտինը կարող է լուծել»։

Ինչ վերաբերում է տնտեսական խնդիրներին, քաղաքացու խոսքով, մենք խոսում ենք այն բանի մասին, ինչը ՀՀ-ում գոյություն չունի. «Ի՞նչ տնտեսական խնդիր, երբ իշխանության են եկել պատահական մարդիկ, ում փողոցից բռնել ու բերել են իշխանության, նույնը և նրա բանդան է։ ԱԺ-ն սարքեց մանկապարտեզ, քաղաքապետարանն ու կառավարությունը սարքեց մանկապարտեզ, քաղաքապետարանի մասին էլ չեմ խոսում։ Այնպես որ՝ ի՞նչ կարելի է սպասել մանկապարտեզից։ Սա «բարդակ» է, չնայած «բարդակում» ավելի շատ կարգուկանոն կա»։

Ամենից շատ դիտված