Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:18 22-08-2022

Մեկ անհետ կորած և գործով ոչ մի կասկածյալ. «Սուրմալու»-ի պայթյունից մեկ շաբաթ անց

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից ավելի քան մեկ շաբաթ անց՝ մինչ օրս, գործով որևէ կասկածյալ կամ ձերբակալված չկա։ Փրկարարները տեղում շարունակում են փնտրել վերջին անհետ կորած համարվող քաղաքացուն։

Այս պահի տվյալներով՝ ողբերգության հետևանքով զոհվել է 16 անձ, այդ թվում՝ հղի կին և հինգ տարեկան երեխա։ Այսօր նույնականացվել է 16-րդը՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը։ Իսկ մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։ Անհետ կորած մեկ մարդ կա՝ Վանիկ Ամիրխանյանը։ Հիվանդանոց դիմած 63 տուժածներից բուժումը շարունակում են երեք մարդ։


Oragir.news-ը զրուցել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ՝ հարցնելով, թե «Սուրմալու» առևտրի կենտրոնն ինչ տարածք է համարվում, քանի որ կա այժմ մեկ անհետ կորած, լեռներ, ձորեր, գետեր չկան, փոքր տարածք է, ինչու մինչ այժմ չի գտնվել՝ պատասխանեց.

«Սուրմալու»-ի դեպքերն ավարտվելուց հետո բնականաբար մեզ մոտ լինելու է բոլոր խնդիրների, աշխատանքի կազմակերպման մնացած պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված քննարկումներ, խնդիրներ, որոնք, օրինակ, ժամանակի ընթացքում առաջացել են, հետագայում լինելու են շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումներ։ Իսկ ինչ վերաբերում է տարածքին, թե ինչ տարածք է, ինչու մինչ այժմ որևէ լուր չկա անհետ կորած քաղաքացուց, տեսագրություններով հստակ երևում է, որ մարդը գտնվում է երկրորդ հարկում, որտեղ էլ տեղի է ունեցել առերևույթ պայթյունը։ Պայթյունից հետո այդ երկրորդ և առաջին հարկերն ամբողջությամբ փլուզվել է և իջել մինչև նկուղային հարկեր։ Այսինքն՝ տոննաների տանելու աշխատանք կա, այսինքն՝ բոլոր այն հարկերում, որտեղ եղել են փլուզումներ, մենք այդտեղ մաքրելով իջել ենք նկուղային հատվածներ, որտեղ ահռելի քանակությամբ քարեր կան և շինությունից մնացած, այսպես ասած, ամեն ինչ։ Հիմա աշխատանքներն իրականացվում են, որ նկուղով հանդերձ ամեն ինչ մաքրենք, որ հասկանանք՝ այդ մարդուն որտեղից ենք գտնում»։

Հիեշեցնենք, որ օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ