Կենտրոնական բանկը դարձել է Սուքիասյանի «Հայէկոնոմբանկի» կցորդը
copy image url

Կենտրոնական բանկը դարձել է Սուքիասյանի «Հայէկոնոմբանկի» կցորդը

Ներքին 2 տարի առաջ - 17:38 20-08-2022
ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկը» Կենտրոնական բանկից այնպիսի «պասեր» է ստանում, որ նույնիսկ Հենրիխ Մխիթարյանը նախաձով կնայեր։ Նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ պետական սուվերեն մարմին համարվող Կենտրոնական բանկը վերակազմավորվել է որպես «Հայէկոնոմբանկի» գովազդային դեպարտամենտ։

Բանն այն է, որ այսուհետ, ԿԲ-ի որոշմամբ, «Telcell wallet» էլեկտրոնային դրամապանակը կարող է համալրվել կամ դրամապանակից գումար ելքագրվել միայն այն դեպքում, երբ դրամապանակին կցված է բանկային հաշիվ կամ քարտ, և միայն «Հայէկոնոմբանկում» հաշիվ բացելու դեպքում է հնարավոր օգտվել օնլայն դրամապանակից, այսինքն՝ եթե քաղաքացին ուզում է դրանից օգտվել, ուրեմն պիտի այսուհետ, Կենտրոնական բանկի որոշմամբ, դառնա Խաչատուր Սուքիասյանի բանկի հաճախորդ։ Ամենևին էլ զարմանալ պետք չէ, եթե շուտով որոշվի, որ հագուստ ունենալու համար պետք է դառնալ «Ռոսիա մոլի» հաճախորդ, կամ ծարավից չմեռնելու համար խմել միայն «Սիլ»։