Ներքին 4 տարի առաջ - 13:01 16-08-2022

Հղի կնոջ քույրը փլատակների տակից մինչև երեկ կեսօր կապի մեջ է եղել եղբոր հետ, ասել է, որ քույրն ու երեխան դեռ ողջ են

Այսօր հայտնի դարձավ, որ գիշերը իրականացված փրկարարարկան աշխատանքների արդյունքում փլատակներից դուրս են բերվել նաև անհետ կորած համարվող հղի կնոջ և նրա երեխայի մարմինները։

Oragir.news-ին հայտնի դարձավ, որ հղի կինը Սիրարփի Խաչատրյանն է։ 28-ամյա Սիրարփին Եղվարդից էր, ամուսնացել ու տեղափոխվել էր Եղեգնաձոր։ Նա հղիության 8-րդ ամսում էր, սպասում էր երկրորդ տղային։ Քրոջ ու տղայի՝ Մարատի հետ էր նա գնացել «Սուրմալու»։ Մարատն այս տարի պետք է դպրոց գնար։ «Սուրմալու» էին եկել՝ Մարատի համար դպրոցական պարագաներ, հագուստ և դեռ չծնված երեխայի համար հագուստ գնելու համար։

Նրանց Սուրմալու էր տարել Սիրարփիի ամուսնու հայրը, ով պայթյունի պահին առևտրի կենտրոնից դուրս էր եկել՝ մեքենայի մեջ կանանց սպասելու։

Կանայք, խանութում չգտնելով իրենց անհրաժեշտ պարագաները, իջել են պահեստ, այդ ընթացքում էլ պայթյուն է որոտացել։

Սիրարփիի հարազատներից մեկը, ով չցանկացավ իր անունը հայտնել, տեղեկացրեց, որ Եղեգնաձորում լուրեր են տարածված, որ մինչև երեկ կեսօր Սիրարփիի քույրը փլատակների տակից հեռախոսակապով խոսել է եղբոր հետ։ Նա տեղեկացրել է, որ թե՛ քույրը, թե՛ երեխան դեռ ողջ են։

Հարազատները ենթադրում են, որ փրկարարական աշխատանքների արդյունքում քարերի ու պանելների տեղաշարժը ճակատագրական է եղել նրանց համար։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան