Ներքին 4 տարի առաջ - 18:33 14-08-2022

ԱԺ-ում ռումբի ահազանգի հետքերով ստուգումներ են իրականացվում

Ռումբի ահազանգի հետքերով այս պահին ստուգումներ են իրականացվում նաև Ազգային ժողովում։

Oragir.news-ի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանն ասաց, որ այս պահին ԱԺ-ի դռներն են բացում, որպեսզի ստուգեն։

«Մեզ մոտ տարհանման խնդիր չկար, որովհետև այս պահին շենքում գրեթե մարդ չկա։ Եթե անկեղծ՝ կարծում եմ՝ չի կարող ԱԺ-ում որևէ բան հայտնաբերվել, սակայն քանի որ ահազանգը կա, մենք պարտավոր ենք ստուգել ցանկացած ահազանգ, դրա համար էլ համապատասխան գործողություններ են կատարվում։ Մենք չպետք է ալարենք ու ասենք՝ դե անհնար է, չէ՞, օրենքով սահմանված կարգով պարտավոր ենք ստուգել»։

Հիշեցնենք, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում ռումբ կա։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի