Խոսք Ներքին 3 տարի առաջ - 16:28 13-08-2022

Մենք գնացել ենք երկրի վարչապետի հրավերից հետո․ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Երեկ Նիկոլ Փաշինյանը ընդունել էր շախմատի Հայաստանի հավաքականի անդամներին։ Փաշինյանը նրանց շնորհակալագրեր փոխանցեց։ Վարչապետի հետ հանդիպմանը ներկա չէր, սակայն, հավաքականի անդամներից Գաբրիել Սարգսյանը։

Սոցցանցերում տարբեր օգտատերեր, քաղաքական ու հասարակական գործիչներ տարբեր կերպ մեկնաբանեցին Գաբրիել Սարգսյանի բացակայությունը։ Շատերն ասացին, որ լավ է արել, որ Փաշինյանի հետ չի հանդիպել, քանի որ նա հանձնել է Արցախը, կործանում է Հայաստանը, և շախմատիստներն էլ, որոնք Հայաստանի անունը բարձր են պահում միջազգային մարզական հարթակներում, Փաշինյանի հետ քննարկելու ոչինչ չունեն։ Եղան նաև կարծիքներ, որ սպորտը՝ սպորտ, քաղաքականությունն էլ՝ քաղաքականություն, միմյանց խառնել պետք չէ։

Թեմայի առնչությամբ Oragir.news-ը զրուցեց Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներից Ռոբերտ Հովհաննիսյանի հետ, ով ներկա էր Փաշինյանի հետ հանդիպմանը։ Հովհաննիսյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում, որ իր գործընկեր Գաբրիել Սարգսյանը ներկա չէր հանդիպմանը։ Արդյո՞ք նա հավաքականի անդամներին պարզաբանել է, թե ինչու չի գնում Փաշինյանի հետ հանդիպման, և ինչպե՞ս կարող է արձագանքել այն մեղադրանքներին, որ իրենք գնացել են Փաշինյանի հետ հանդիպելու։

Այս հարցերին Ռոբերտ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Գաբրիելը քաղաքում չէր։ Նորմալ եմ վերաբերվում, որ չեկավ։ Մենք էլ գնացել ենք երկրի վարչապետի հրավերից հետո։ Կարծում եմ՝ նույնպես տրամաբանական է»,- ասաց Հովհաննիսյանը, ապա հավելեց․ «Եթե քաղաքական տեսանկյունից եք հարցնում, ապա ես աշխատում եմ քաղաքականությունից հեռու մնալ»։

Անդրադառնալով Փաշինյանի հետ հանդիպելու առնչությամբ մեղադրանքներին՝ Հովհաննիսյանն ասաց․ «Ես միայն մի բան կարող եմ ասել, որ օլիմպիադայից հետո իմ բոլոր հանդիպումները եղել են հաղթանակը քննարկելու և շախմատի հետագա զարգացման շուրջ»։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ