Մամուլ 4 տարի առաջ - 08:05 13-08-2022

Արցախում նոր հույսեր են արթնացել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«ՌԴ արտաքին գերատեսչությունից նախօրեին հնչած հայտարարությունը, որ «Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է լուծվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա» որոշակի հույսեր է առաջացրել Արցախում: Բանն այն է, որ այդ հայտարարության համաձայն՝ պետք է պահպանվի Հայաստանը Արցախին կապող ճանապարհի միջանցքային տրամաբանությունը, նաեւ նոր երթուղու պարագայում, ինչը նշանակում է, որ Աղանուս համայնքը, հարակից այլ համայնքներ էլ կարող են կրկին վերաբնակեցվել, որոնք դատարկվել են պատերազմից հետո։ Իհարկե, Աղավնոն, Բերձորը պահելն անհնար կլինի, սակայն որպես մխիթարություն 2-3 գյուղ վերաբնակեցնելու հնարավորություն կստեղծվի։

Արցախում խոսում են նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է նոր եռակողմ համաձայնագիր ստորագրել մինչեւ օգոստոսի 25-ը, որը նման հնարավորություն կընձեռի՝ հարակից գյուղերը Արցախին վերադառնալու առումով։ Երեկ ՌԴ արտգործնախարարությունից, ի դեպ, հայտարարեցին Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպման հնարավորության մասին, որը նախատեսվում է իրականացնել օգոստոսի վերջին:

Հիշեցնենք, որ Ալիեւ-Փաշինյանին մի հանդիպում էլ օգոստոսին նախատեսված է Բրյուսելում։ Այդ հանդիպման մասին նախնական պայմանավորվածությունը կայացվել է Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ մայիսի 23-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
14:06 Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել