Մամուլ 3 տարի առաջ - 08:38 12-08-2022

«Արդշինբանկ»-ի ոսկերիչը մի քանի հոգու հետ 276 մլրդ է հափշտակել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքացի Վրեժ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քաղաքացիներ Արա Վարդգեսի Թաթոսյանի, վերջինիս եղբայր Արտակ Վարդգեսի Թաթոսյանի եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղի ոսկերիչ Պավլիկ Մանուկյանի հետ կազմակերպված խմբով 2017թ. մարտի 30-ից մինչեւ 2018թ. փետրվարի 20-ը բանկից խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար:
Ըստ նախաքննական մարմնի՝ խումբը պղինձ-ցինկ համաձուլվածքից ու այլ մետաղներից պատրաստված կեղծ ոսկյա ձուլակտորներն ու զարդերը որպես ոսկի տարբեր անձանց անուններով գրավ է դրել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում։ Ոսկերիչ Պավլիկ Մանուկյանը եւս տեղյակ ու մասնակից է եղել կեղծ ոսկուց պատրաստված իրերը որպես ոսկյա զարդ բանկում գրավադրելու գործին։ Պայմանագրերով տրվել են տարբեր չափերով վարկերի գումարներ, ընդհանուր՝ 276 մլրդ 159 մլն 703 հազար ՀՀ դրամ գումար, որը խարդախությամբ հափշտակվել է: Այս գործով քննությունը շարունակվում է:
Ի դեպ, Armlur.am-ը հուլիսի 28-ին գրել էր, որ «Արդշինբանկ»-ի հաշվապահները, գանձապահը, կառավարիչը հափշտակություն էին արել, քանի որ 35 քաղաքացու ոսկյա իրեր դուրս էին բերել բանկից եւ յուրացրել: Կարճ ասած, «Արդշինբանկ»-ում ոսկու գրավադրմամբ վարկ վերցնելը խիստ ռիսկային է. գուցե քեզ պղնձի կտոր վերադարձնեն ոսկյա զարդերի փոխարեն կամ վերցնեն ոսկեղենն ու պարզապես անհետանան:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»