Երևան +19°
Ներքին Խոսք Տեսանյութ 1 տարի առաջ - 13:23 09-08-2022

Ինձ ասում է՝ սալամ, և ես հասկանում եմ, որ նա հայերեն խոսող ադրբեջանցի է․ Րաֆֆի Հովհաննիսյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսով հանդես է գալիս Հանրապետության հրապարակում։


Հովհաննիսյանը, խոսելով ԱԳՆ-ի և Անվտանգության խորհրդի քարտուղարի մասին, ասաց. «Արտգործնախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը իրենք են, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումը արտահայտեցին, և նորմալ պետության մեջ իրենք են, որ պետք է կարգի հրավիրեն իրենց գործընկերոջը և ձախողման դեպքում իրենք պետք է հրաժարական տան, եթե ունեն սեփական նվազագույն արժանապատվության զգացողություն։

Այս ինքնահոս մեթոդաբանությունը պարզապես չի կարող շարունակվել, երբ Հայաստանը փաստացի գերագույն հրամանատարություն պարզապես չունի, երբ Հայաստանը իր անվտանգության երաշխավորի դերակատարումը ներկայացնող գործիքները հետ է քաշել, թև ու թիկունք չէ այլևս Արցախին, զոհ է տալիս՝ Գուրգեն և Արթուր անունով, ամեն մեկը՝ մի տան ճրագ, մի տիեզերք, և շարունակում ենք արդեն պաշտոնական Երևանի արտահայտած դիրքորոշման հակառակ, ինքնագործ որոշումներ տալ։

Սա առաջին կետն է, երկրորդը՝ զիջելով համահայակական ուժերով կերտած կյանքի այդ ճանապարհը մեր իսկ ձեռքով, մեր իսկ մասնակցությամբ և մեղսակցությամբ, առանց զուգահեռաբար նվազագույնը ապահովելու՝ գազը, հոսանքը, այդ մալուխների պահը, առանց թեկուզ մի օր առաջ մտածելու այդ բաների մասին՝ մենք ենթարկում ենք Արցախի Հանրապետությանը շրջափակման վտանգի և առաջ ենք բերում Արցախը Ադրբեջանի կազմում հեռանկարը։

Երրորդ կետը արդեն մի փոքր պատմություն է, որն ինձ հետ տեղի ունեցավ։ Երեկ այն ինձ պարզապես հարվածեց՝ որպես քաղաքացու։ Տաքսիով գնում էի տուն, հրապարակում էի ես երեկ ամբողջ օրը, տաքսիի վարորդը ասում է, որ շատ ադրբեջանցիներ կան Հայաստանում պարսկական և այլ անձնագրերով, մեկ-երկու բան է ասում, որ իր վստահությունը ձեռք բերեմ և հետո հարցնում է ինձ՝ որպես քաղաքական գործիչ, որպես միջազգային իրավաբան, թե Արցախը ում է պատկանում իրականում՝ ըստ միջազգային իրավունքի, և արդյո՞ք հայերը չէին, որ իրենց գլխին սարքեցին, հետո բարձրանում ենք Նորք, հետո ինքը կամաց-կամաց զուգահեռներ է բերում, թե ինչպես ինքը վարվել է որպես հայ, հայերը իրեն շատ վատ բաներ են արել, թե հայերը նման են գերմանացի ֆաշիստներին, Ալիևը նման է Ստալինին, ով պատժեց գերմանացի ֆաշիստներին։ Տեղ ենք հասնում, ինքը ասում է, որ բնական է, որ ադրբեջանցին՝ որպես ուժեղ ազգ, առաջ պիտի գա, վերցնի ամբողջ Արցախը, և բնական է, որ թուրքը պետք է մտնի Երևան»,- ասաց Հովհաննիսյանը։

«Այս ուղղության ավարտին, երբ որ հրաժեշտի ժամանակն էր, ինձ ասում է՝ «սալամ», ես հասկանում եմ, որ նա հայերեն խոսող, Հայաստանում սովորած, ավարտած ադրբեջանցի է, ով ուզում է ընդունել թուրքական բանակը Երևանում և «գյուլլել» այդ բանակի հետ բոլոր հայերին, ովքեր սպանել են իր հորը և անարդարորեն վերցրել ադրբեջանական հողը»,- հավելեց Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված