Դաշնակցական գյուղապետն ինչպես է հանդուրժում Աղավնոյի հանձնումը. Ժողովուրդ
copy image url

Դաշնակցական գյուղապետն ինչպես է հանդուրժում Աղավնոյի հանձնումը. Ժողովուրդ

Մամուլ 2 տարի առաջ - 08:44 09-08-2022
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի բնակիչները 16 օր ունեն տարածքից դուրս գալու համար։ Բանն այն է, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի եւ շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի եւ Բերձորի բնակչության՝ մինչեւ սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը քաղաքացիական պաշտպանության պլանի շրջանակներում։ Նշենք, որ Աղվանոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը դաշնակցական է, իսկ ՀՅԴ-ն վերջին ամիսներին ակտիվորեն պայքարում է ՀՀ իշխանությունների հեռացման համար, խոսում ՀՀ եւ Արցախի սահմանների անառիկության, Արցախի հայկական մնալու անհրաժեշտության մասին։ Ինչպես տեսնում ենք, սակայն, այս օրերին «Դաշնակցություն»-ը լուռ է։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանից պարզել՝ ինչու են նրանք լռում, սակայն վերջինս վստահեցնում է՝ իրենք բազմիցս են խոսել այդ մասին։ «Միայն «Դաշնակցություն»-ն էր խոսում, որեւէ մեկը ոչ մի բան չէր ասում։ Ես ինքս անձամբ 2021 թվականի օգոստոսին, երբ խորհրդարանը նոր էր ձեւավորվել, այդ հարցը տվել եմ, դրանից հետո՝ բաց եւ փակ նիստերի ժամանակ։ Բացարձակապես լուռ չէինք, սակայն ընդդիմությունն ունի այնքան ուժ եւ կարողություն, ինչքան ձայն ստացել է, եւ որքան մարդ իր հետեւից դուրս է գալիս փողոց։ Այն մարդիկ, որոնք ընդդիմության գործունեության նկատմամբ վերապահություն ունեն, թող ասեն՝ երբ ասում էինք՝ երկիրը կործանվում է, իրենք լսեցի՞ն ընդդիմությանը», – նկատեց նա։
Նա համաձայն չէ, որ կարող էին որեւէ բան անել եւ չեն արել։ Չնայած դրան՝ անհասկանալի է, թե դաշնակցական գյուղապետն ինչպես է հանդուրժում Աղավնոյի հանձնումը՝ փաստացի մաս կազմելով հայրենիքի հանձնման գործընթացին:
Ոչ գյուղապետ Անդրանիկ Չավուշյանն է հրաժարվում պաշտոնից, ոչ «Դաշնակցություն»-ն է Աղավնոյի հանձնմանը մասնակից կուսակցին հեռացնում կուսակցությունից»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր