Մամուլ 4 տարի առաջ - 08:26 09-08-2022

Փարամազյանը որոշել է «Գևորգ Փարսյան-2» անել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը որոշել է «Գեւորգ Փարսյան-2» անել: Սեպտեմբերին կայանալիք Քաջարան համայնքի ավագանու համամասնական ընտրություններին նա առաջադրվելու է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» եւ Նորայր Նորիկյանի «Արդարություն» կուսակցություննների կազմած դաշինքով, որը կանվանվի «Դեպի միասնություն»: Իշխանությունների կողմից նախկինում հալածվող Փարամազյանն անկուսակցական է, ամիսներ առաջ իր դիմումի համաձայն դուրս է եկել Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից։

Մեզ ասացին, որ Փարամազյանը չի ցանկանում ասոցացվել նախկինների հետ, դրա համար է ընտրել այս տարբերակը, որն իր կարծիքով` ավելի աշխատող է: Քաջարանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաեւ իշխող ուժը, ցուցակը գլխավորելու է գործարար Արմեն Առաքելյանը, ինչպես նաև Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորելու է Քաջարանի նախկին քաղաքապետ Վարդան Գեւորգյանը։ Ընդդիմությունն այստեղ թեկնածու չի առաջադրել, հավանաբար Փարամազյանին չվնասելու պատճառով:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie